Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի թիվ 1 դպրոցում անցկացվեց 3-րդ կարգայինների շախմատի մրցաշար

26.05.2014

  Մայիսի 23-ից 25-ը Տավուշի մարզում անցկացվեց 3-րդ կարգայինների շախմատի մրցաշար: Իջևանի թիվ 1 դպրոցում որակավորման 3-րդ կարգ նվաճելու համար անցկացվող մրցաշարին մասնակցում էին Իջևան քաղաքի դպրոցների արդեն իսկ 4-րդ կարգ ունեցող աշակերտները: Մրցաշարն անցկացվեց շրջանաձև, մրցում էին 14 դպրոցական, որոնցից ամենափոքր մասնակիցը 7 տարեկան էր, իսկ ամենամեծը՝ 10: Համառ պայքարի արդյունքում որակավորման 3-րդ կարգ ձեռք բերեցին 7 պատանի շախմատիստներ, որոնցից 1-ին պատվավոր տեղը գրավեց թիվ 5 դպրոցի աշակերտուհի Լիլիա Ղազարյանը, ով մրցաշարի միակ աղջիկ մասնակիցն էր: 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար նվաճեցին թիվ 1 դպրոցի աշակերտներ Զարեհ Ղազարյանը և Էդիկ Ոսկանյանը: Մրցումների կազմակերպիչն էր շախմատի ակադեմիայի լիազոր ներկայացուցիչ Էմիլ Մատինյանը, իսկ հովանավորը՝ Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության Տավուշի տարածքային զարգացման ծրագիրը: Մրցումների ավարտին կազմակերպությունը նվերներ հանձնեց մրցաշարի մասնակից բոլոր շախմատիստներին՝ սպորտային կոշիկների և գրենական պիտույքների տեսքով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59