Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում 2013-2014 ուսումնական տարում դպրոցին հրաժեշտ կտա 1290 շրջանավարտ

22.05.2014

  ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի 23-ին Տավուշի մարզում մարզպետարանի ենթակայության 77 հանրակրթական և կրթության ու գիտության նախարարության ենթակայության 4 ավագ դպրոցներում կհնչի դպրոցական վերջին զանգը, և բոլոր դպրոցներում տեղի կունենան օրվան նվիրված հանդիսավոր արարողություններ: 2013-2014 ուսումնական տարում դպրոցին հրաժեշտ կտա ընդհանուր թվով 1290 շրջանավարտ, որից 320-ը՝ ավագ դպրոցներում: Մայիսի 5-ից սկսված է միասնական քննությունների համար հայտերի ընդունումը, որը կտևի մինչև մայիսի 31-ը: Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 3-ից և կավարտվեն հունիսի 23-ին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18