Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տավուշի մարզում կմեկնարկի երեխաների սնուցմանը վերաբերող առողջապահական մեծ ծրագիր 14.02.2014
Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացնում են, որ Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից շուտով մարզում կմեկնարկի երեխաների սնուցմանը վերաբերող առողջապահական մեծ ծրագիր: Ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի բաղադրիչ: Առաջին բաղադրիչը նախատեսում է մարզի բժշկական անձնակազմի, մասնավորապես մանկաբույժների և ընտանեկան բժիշկների լայնածավալ վերապատրաստում, նրանց ազգային ուղեցույցների տրամադրում, որոնք...

ԱԺ նախագահը խոստացավ լուծում տալ բարձրացված հարցերին 13.02.2014
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 12-ին Տավուշի մարզ կատարած իր աշխատանքային այցն սկսեց N զորամասում զինվորների ու սպայական կազմի հետ հանդիպմամբ: Այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահին ուղեկցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ: Օրենսդիրի ղեկավարն այստեղ ծանոթացավ զորանոցային պայմաններին ու զինվորների կենցաղին, շփվեց զինվորների հետ: Զորամասից ԱԺ նախագահը մեկնեց սահմանային...

Աշխատանքային այցով Դիլիջանում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 10.02.2014
Փետրվարի 7-ին աշխատանքային այցով Դիլիջանում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ կառավարության ղեկավարն այցն սկսեց Դիլիջանի միջազգային դպրոցից, որտեղ ծանոթացավ կրթօջախի շինարարական աշխատանքների ընթացքին: Վարչապետին տեղեկացրին, որ Միացյալ համաշխարհային քոլեջների ցանցին միացած Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին և առաջին ուսումնական տարում կընդունի 90 աշակերտի: Նախատեսվում է, որ 2023 թվականին դպրոցում ուսանելու է...

Այսօր` փետրվարի 10-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցավ ամբողջությամբ հիմնանորոգված թիվ 2 մսուր-մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսությանը ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, ծնողներ, հյուրեր: Դեռևս 1961 թվականից գործող մանկապարտեզը հիմնանորոգման խիստ կարիք ուներ, որն էլ այսօր իրականություն դարձավ: Մանկապարտեզի շենքի վերանորոգման վրա ծախսվել է 110 միլիոն դրամ, որը տրամադրել է...
ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է 07.02.2014
Տավուշի մարզում ավարտվեց 2013-2014 թվականների ձմեռային զորակոչը: Մարզային զորակոչային հանձնաժողովի տեղեկացմամբ զորակոչն անցել է սահմանված կարգով, հաստատված ժամանակացույցին համապատասխան: Բոլոր տարածքային զինկոմիսարիատները կատարել են առաջադրանքը: Առավել բարձր ցուցանիշներ են արձանագրել Նոյեմբերյանի և Դիլիջանի զինկոմիսարիատները: Այժմ սկսված են 1998 թվականին ծնված արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կցագրման աշխատանքները, որը կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում:
Շուկայականից ցածր գնով կտրամադրվի մարզի հողօգտագործողներին 06.02.2014
Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նպատակով շուկայականից ցածր գնով մարզի հողօգտագործողներին կտրամադրվի դիզելային վառելանյութ /1 լիտրը` 350 դրամ/, 50 կիլոգրամանոց պարկերով ազոտական պարարտանյութ /1 պարկը` 6000 դրամ/, 50 կիլոգրամանոց պարկերով ֆոսֆորական և կալյումական պարարտանյութեր /1 պարկը` 7000 դրամ/: Կտրամադրվի նաև գարնանացան գարու /1կիլոգրամը` 200 դրամ/, առվույտի /1...