Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիլիջանում տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի համատեղ կառավարման կոմիտեի առաջին նիստը

23.06.2014

  Դիլիջան քաղաքում հունիսի 20-ին տեղի ունեցավ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում իրականացվող Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի համատեղ կառավարման կոմիտեի առաջին նիստը` ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Թենգիզ Շենգելաշվիլիի համանախագահությամբ:
 Եվրամիության կողմից ֆինանսավորվող Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի հիմնական նպատակը տեղական իշխանությունների, համայնքների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ միջսահմանային կապերի ամրապնդումն է՝ օգնելով մշակելու համատեղ լուծումներ սոցիալական եւ տնտեսական զարգացման ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու համար: Ծրագրի շահառու են Հայաստանի Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերը, Վրաստանի՝ Քվեմո Քարթլիի ու Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանները:
Կոմիտեի նիստում քննարկվեց եւ հաստատվեց Հայաստան-Վրաստան համատեղ գործառնական ծրագիրը, որը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության համատեղ ջանքերով՝ Արեւելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագրի աջակցությամբ:
  Կոմիտեի նիստում մասնակիցները նաեւ վերահաստատեցին Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի նպատակները, առաջնահերթությունները եւ համատեղ մարտահրավերները:
  Համատեղ կառավարման կոմիտեում ընդգրկված են երկու երկրների պետական կառավարման, ՏԻՄ-երի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներ:


www.mta.gov.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:44:06