Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանսիացի գործընկերները հանդիպում ունեցան Տավուշի մարզպետարանում

25.06.2014

   Հունիսի 25-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի Գլխավոր խորհրդի Տավուշի մարզի գյուղատնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատու Նոյեմի Կերե Բոնվարլենին և Լուսաձորի համալիրում աշխատող կամավորներին: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և ֆրանսիական կողմից ֆինանսավորվող <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի փոխտնօրեն Ռոբերտ Նավասարդյանը: Ֆրանսիացի գործընկերների այցի հիմնական նպատակն էր հետևել մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին և լուսանկարներ անել Գլխավոր խորհրդի կողմից գիրք հրատարակելու համար: Նոյեմի Կերե Բոնվարլեն խոսեց Լուսաձորի անասնապահական համալիրին կից կառուցված ուսումնական կենտրոնի աշխատանքների արդյունավետության մասին՝ կարևորելով այնպիսի դասընթացների անցկացումը, որոնք կուսուցանեն նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի հետ կապված հարցեր:
 Ռոբերտ Նավասարդյանը տեղեկացրեց, որ Այգեհովիտ-Վազաշեն ոռոգման ջրամատակարարման համակարգով օրերս կմեկնարկեն ոռոգման աշխատանքները՝ ընդգրկելով շուրջ 150 հա հողատարածք, և կսկսկվեն եգիպտացորենի ցանքի աշխատանքները:
  Խոսելով անասնապահության ոլորտի զարգացման հնարավորություններից՝ մարզպետ Հովիկ Աբովյանը ընդգծեց բոլոր այն առավելությունները, որոնք իրենց հետ կբերեն սպանդանոցի ստեղծում և նշեց, որ սպանդանոցի ստեղծման համար կարևորագույն շարժառիթ կարող է հանդիսանալ մարզում արտադրվող էկոլոգիապես մաքուր և որակական բարձր հատկանիշներով օժտված մսամթերքը:
 Առաջարկներ եղան զարգացնելու ու ակտիվացնելու տուրիզմը, հատկապես ընտանեկան ու ագրոտուրիզմը: Ռոբերտ Նավասարդյանը տեղեկացրեց, որ սկսվել են 4 մինի ֆերմաների կառուցման աշխատանքները, որոնք լինելու են Բարեկամավան, Արծվաբերդ, Գոշ և Գանձաքար համայնքներում, և այդ ֆերմաների համար արդեն առկա են անասնագլխաքանակները:
 Հանդիպման վերջում մարզպետ Հովիկ Աբովյանն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամին և առաջարկեց նոր եռանդով ու ուժով շարունակել աշխատանքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18