Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ

23.06.2014

   2014թ. հունիսի 20-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացավ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Վոլոդյա Սերյոժայի Սարգսյանը: Վոլոդյա Սարգսյանը ծնվել է 1958թ. հունվարի 31-ին Իջևան քաղաքում: 1965-73թ.թ. սովորել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 1973-1975թ.թ. ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական թեքումով միջնակարգ դպրոցում: 1975-1980թ.թ. սովորել և ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ շինարարի որակավորում: Աշխատանքային կենսագրությունն սկսել է 1980-81թ.թ. <<Երևանշին>> միավորումում ինժեների աշխատանքից: 1981-93թ.թ. աշխատել է Դիլիջանի թիվ 12 շինարարական տրեստում որպես աշխղեկ, այնուհետև՝ գլխավոր ինժեներ, շինվարչության պետ: 1993-97թ.թ. <<Հյուսիսային էլցանցեր>> ՓԲԸ-ի Իջևանի մասնաճյուղում որպես ինժեներ է աշխատել, այնուհետև՝ փոխտնօրեն: 1997-1999թ.թ. աշխատել է Իջևանի հարկային տեսչությունում նախ որպես գլխավոր մասնագետ, այնուհետև՝ տեսչության պետ: 1999-2000թ.թ. աշխատել է <<Տավուշգազի>> փոխտնօրեն, ապա՝ տնօրեն: 2000 թվականից ՀՀ Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետն էր: Ընկերները Վոլոդյա Սարգսյանին հիշում են որպես կենսախինդ, խնդիրներից չվախեցող ու խնդիրները հաղթահարող, ընտանիքին առանձնահատուկ նվիրվածությամբ անձնավորության: Հիանալի տիրապետում էր իր ղեկավարած ոլորտին: Լավ ընկերոջ ու հրաշալի մարդու պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրա գործընկերների, հարազատների ու մտերիմների սրտերում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:26:56