Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը երթևեկությունը կիրականացվի այլընտրանքային երթուղով

25.06.2014

   ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով նախատեսված՝ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 73+200-կմ 83+120 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 11.06.2014թ. N 226-Ա հրամանով 2014թ. հուլիսի 15-ի ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 1-ի ժամը 09.00-ը կդադարեցվի ավտոտրանսպորտային երթևեկությունը Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 73+200-կմ 83+120 հատվածում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նույն հրամանով սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին` Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18