Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամառային ճամբար՝ արմատներով տավուշեցի ռուսաստանաբնակ երեխաների համար

23.06.2014

  Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղում գործում է <<Տավուշն իր գիրկն է կանչում>> կարգախոսով ճամբար: Ճամբարը բացվել է արմատներով տավուշեցի ռուսաստանաբնակ երեխաների համար: Այստեղ հանգստանում և սովորում են ինչպես դրսից ժամանած, այնպես էլ գյուղի դպրոցում իրենց առաջադիմությամբ աչքի ընկած լավագույն աշակերտները: Ընդհանուր թվով ճամբարում այսօր հանգստանում է 41 երեխա: Ճամբարի կազմակերպչական մասով զբաղվում է Տավուշի միջնակարգ դպրոցը՝ Արաքսյա Կլեկչյանի տնօրինությամբ, իսկ ֆինանսական հարցերը՝ կապված նախաճաշի և ճաշի հետ, հովանավորում է Տավուշի միջնակարգ դպրոցի նախկին շրջանավարտ Գեղամ Առաքելյանը: 25 րոպե տևողությամբ դասաժամերով ուսուցանվում են հայերեն, ռուսաց լեզու, անց են կացվում տառուսուցման, նկարչության ու շարժողական խաղերի ժամեր: Ծրագրով նախատեսվում է ամեն շաբաթ օր գնալ արշավի: Երեխաները արդեն իսկ անցած շաբաթ եղել են Վարագավան գյուղում: Մեկ ամիս տևողությամբ ճամբարը երեխաների ամառային արձակուրդները կլցնի խինդ ու ծիծաղով, թույլ կտա լիարժեք վայելել Տավուշի հրաշագեղ բնությունը, մոտ լինել հայրենի հողին ու բնությանը, լցվել հայրենասիրությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18