Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրետակոծության վնասները փոխհատուցվում են

27.10.2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից սահմանամերձ տարածքների հրետակոծության հետևանքով տուժել և վնասներ են կրել Տավուշի մարզի 17 սահմանամերձ համայնքներ` Սևքարը, Ներքին Ծաղկավանը, Բերքաբերը, Վազաշենը, Այգեհովիտը, Ոսկեպարը, Ոսկեվանը, Բարեկամավանը, Բաղանիսը, Կոթին, Բերդավանը, Դովեղը, Չինարին, Մովսեսը, Ներքին Կարմիրաղբյուրը, Պառավաքարը: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ ստեղծվել էր մասնագիտական փորձագիտական հանձնաժողով, որն էլ ուսումնասիրել, գնահատել ու հաշվարկել էր հրետակոծության հասցրած վնասները: Հրետակոծությունից վնասվել էին Վազաշենի համայնքային կենտրոնը, Այգեպարի մանկապարտեզը, Բերդավանի երաժշտական դպրոցն ու գեղագիտական կենտրոնը և 586 տնտեսություն: Կատարված հաշվարկները Տավուշի մարզպետարանի կողմից ներկայացվել էին ՀՀ կառավարություն: Կառավարության որոշմամբ Տավուշի մարզպետարանին 63 մլն 605 հազար 500 դրամ գումար է հատկացվել 586 տնտեսության վնասները փոխհատուցելու համար և 2 մլն 425 հազար դրամ գումար՝ Այգեպարի մանկապարտեզի տանիքի վերանորոգման, Վազաշենի համայնքային կենտրոնի և Բերդավանի երաժշտական դպրոցի ու գեղագիտական կենտրոնի վնասները վերականագնելու նպատակով: Փաստաթղթային ձևակերպումներն արդեն ավարտված են, գումարները փոխանցվում են հասցեատերերին նրանց կողմից բացված համապատասխան հաշվեհամարների վրա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03