Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի բժշկական կենտրոնում անցկացվեց դասընթաց պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի թեմայով

26.10.2015

  Այսօր Իջևանի բժշկական կենտրոնում անցկացվեց դասընթաց պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի թեմայով: Մասնակցում էին մարզի առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտի, տարբեր շահառու խմբերի ներկայացուցիչներ: Միջոցառումը բացեց և <<Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար>> ծրագրի թիմը ներկայացրեց <<Սեյվ դը չիլդրեն>> ծրագրի պատասխանատու Սոֆիկ Մինասյանը: Կարևորելով ծրագրի իրականացումը Հայաստանում` զեկուցողը նշեց, որ այն իրականացվում է չորս կազմակերպությունների կողմից: Դրանք են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Արմավիրի զարգացման կենտրոնը, Մարտունու կանանց համայնքային խորհուրդը և <<Սեյվ դը չիլդրեն>> միջազգային կազմակերպությունը, որոնցից յուրաքանչյուրն իր առանձին դերակատարումն ունի ծրագրում: Ներկայացվեցին ծրագրի նպատակները, ակնկալվող արդյունքները և գործողությունները: Նշվեց, որ ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում երեխա ունենալը սեռով պայմանավորելու մշակույթի փոփոխությանը և հղիության ընթացքում կանխակալ ընտրության ցուցանիշների մակարդակի նվազեցմանը: Արդյունքում ակնկալվում է փոփոխել երեխա ունենալը սեռով պայմանավորելու խնդրի վերաբերյալ հայաստանցիների գիտելիքները, վերաբերմունքն ու ընկալումները, ինչպես նաև 10 տոկոսով կրճատել պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները: Ներկայացվեցին նաև ծրագրի գործողությունները: Այնուհետև ցուցադրվեց նորածինների սեռերի անհամամասնությունը ներկայացնող ֆիլմ, որին հաջորդեց պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ ակտիվ երկոսություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26