Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքարի բացում Ծաղկավանում

27.10.2015

  Այսօր Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղում տեղի ունեցավ խաչքար-հուշարձանի բացում` նվիրված ազատամարտի մերօրյա հերոսների հիշատակին: Խաչքարը կանգնեցվել է գյուղի սկզբնամասում` Հայրենական մեծ պատերազմում զոհված ծաղկավանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի հարևանությամբ: Կառուցման հովանավորն է ՀՀ պաշտպանության նախարարությունը, ճարտարապետը` Արմեն Ալեքսանյանը: Արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, բազմաթիվ հյուրեր, երկրապահ կամավորականներ, գյուղի բնակչությունը: Միջոցառումն սկսվեց խաչքարի օծման կարգով, որը կատարվեց Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ: Հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես եկան մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, համայնքի ղեկավար Նաիրի Աթաբեկյանը, գրող, լրագրող ու հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանը: Այնուհետև Երկրապահ կամավորականների միության Տավուշի մարզային կառույցի ղեկավար Ռուդիկ Դավթյանը ԵԿՄ վարչության շնորհակալագրեր, մեդալներ ու պատվոգրեր հանձնեց զոհված ազատամարտիկների հարազատներին ու վետերան ազատամարտիկներին: Միջոցառումը եզրափակվեց գյուղի հանդիսությունների սրահում կազմակերպված մատաղի արարողությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18