Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական խորհրդակցությունը դպրոցների տնօրենների մասնակցությամբ 09.02.2015
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց հերթական խորհրդակցությունը մարզի կրթական ոլորտի ՊՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ: Հիմնական քննարկման թեմաները հունվարի 1-ի դրությամբ ազատ մնացորդների ծախսման ուղղղությունների և ընթացիկ տարվա նախահաշիվների կազմման, ինչպես նաև դպրոցներում առկա հիմնախնդիրների վերաբերյալ էին: ՊՈԱԿ-ների տնօրենները վերոհիշյալի մասին խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացրին: Մարզպետ Հովիկ Աբովյանն առաջարկեց առկա ազատ միջոցներն ուղղել դասասենյակների...
Հերթական խորհրդակցությունում 02.02.2015
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հրավիրած հերթական խորհրդակցությունն այս անգամ նվիրված էր մարզի բուժ. հաստատություններում ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման 2012-2016 թվականների ծրագրի միջոցառումների կատարմանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին մարզի առողջապահական հաստատությունների տնօրենները, բուժ. գծով տեղակալները և հակահամաճարակային փորձագիտական կենտրոնի տնօրենն ու առողջապահության տեսչության պետը: Առողջապահության և...

<<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագրի հերթական միջոցառումը 02.02.2015
Օրերս <<Հույսի կամուրջ>> ՀԿ Իջևանի կենտրոնում աղետների ռիսկի նվազեցման և նույն ոլորտում հասարակության իրազեկման նպատակով անցկացվեց ուսումնական վարժանք: Միջոցառման սկզբում Տավուշի մարզային փրկարարական վարչության աջակցությամբ կատարվեց հասարակական կազմակերպության երեխաների և անձնակազմի տարհանում, որտեղ ներգրավված էին նաև հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդները: Միջոցառումը կազմակերպվել էր Հարավային Կովկասում <<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագրի...

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը՝ Տավուշի մարզում 30.01.2015
Հունվարի 27-ի առավոտյան ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՏԿԱԻ նախարարության համատեղ նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվող «Համայնքային երիտասարդ առաջնորդների ձմեռային ճամբար»-ի բացման հանդիսավոր արարողությանը։ Այնուհետև նախարար Երիցյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ եղել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերում: Սարիգյուղ, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Դովեղ և...

Մարզում նշվեց Հայոց բանակի օրը 30.01.2015
Հունվարի 28-ին Տավուշի մարզի բոլոր քաղաքներում, գյուղական համայնքներում տեղի ունեցան տոնական միջոցառումներ նվիրված Հայոց բանակի օրվան: Դրանք հիմնականում երթեր էին, հարգանքի տուրք զոհվածներին և հանդիսավոր ու մշակութային միջոցառումներ համապատասխան մշակույթի տներում: Միջոցառումների վերջնական ակորդը տրվեց մարզկենտրոն Իջևանում: Երթը սկսվեց մարզպետարանին հարող տարածքից և ավարտվեց Ազատամարտիկների հրապարակոմ, որտեղ ծաղկեպսակ դրվեց Տավուշի մարզպետարանի ու Իջևանի քաղաքապետարանի կողմից: Ապա Իջևանի...

ԵԱՀկ հերթական բրիֆինգը 30.01.2015
Հունվարի 29-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բրիֆինգին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը, Իրժի Աբերլիեն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի անձնական օգնական Սայմոն Տեշլերը: Բրիֆինգի ընթացքում քննարկվեցին սահմանային հատվածի միջադեպերի հետ կապված հարցեր: Մարզպետի տեղակալ Լևոն...


