Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց մարտական սամբոյի աշխարհի գավաթի առաջնությունում 3-րդ տեղը գրաված, միջազգային կարգի սպորտի վարպետ, իջևանցի մարզիկ Վահե Օթարյանին: Մարզպետը շնորհավորեց Վահեին հաղթանակի կապակցությամբ, մաղթեց նորանոր հաջողություններ և իր պատրաստակամությունը հայտնեց մարզիկին աջակցելու ցանկացած խնդրում: Մարզպետ Հովիկ Աբովյանը մարզական նվաճման կապակցությամբ Վահե Օթարյանին պարգևատրեց 200 000 դրամ գումարով: Վահե Օթարյանը սամբոյով սկսել է զբաղվել 6...
Ապրիլի 5-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված պատարագին: Ներկա են եղել նաև մարզում տեղակայված զորամասերից մեկի զինվորներն ու սպաները: Այնուհետև՝շարունակելով օրվա խորհրդին նվիրված միջոցառումները, մարզպետ Հովիկ Աբովյանը զինվորների հետ զորամասում մասնակցել է Զատկի առթիվ կազմակերպված տոնական ճաշին:

Պատվոգրեր բժշկուհիներին ու բուժքույրերին 07.04.2015
Այսօր Տավուշի մարզպետարանում մարզի առողջապահության ոլորտի հաստատությունների հերթական հանդիպումներից մեկն էր, որն այս անգամ երկու նպատակ ուներ: Նախ բուժ. հաստատությունների ներկայացուցիչներին ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան աշխատակիցների կողմից ներկայացվեցին սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ այցի ու հիվանդությունների վերահսկում և կանխարգելում ծրագրերի հետ կապված իրականացվող գործընթացների վերաբերյալ պարզաբանումները: Ապա, քանի որ օրը տոնական էր, հանդիպման...

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը 01.04.2015
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բրիֆինգին մասնակցում էին ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ներկայացուցիչները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Ընդհանուր առմամբ բրիֆինգի ընթացքում քննարկվեցին սահմանային հատվածի միջադեպերի հետ կապված խնդիրներ: Արձանագրվեցին նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և խաղաղ...

,,Գնահատելով անցյալը, շարժվենք դեպի ապագա,,. միջոցառում նվիրված ազատամարտիկներին 01.04.2015
Դեռևս 2009 թվականից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում գործում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագիրը, որի շրջանակներում նաև Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ օրերս տեղի ունեցավ ,,Գնահատելով անցյալը, շարժվենք դեպի ապագա,, խորագրով միջոցառումը: Ներկա էին ազատամարտիկներ, պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, դասախոսներ և, իհարկե, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ, ովքեր էլ հանդես եկան...
Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային: Երկուստեք հետքրքրություն ներկայացնող հանդիպման ընթացքում, Հայաստան – Եվրամիություն համագործակցության համատեքստում, կողմերը քննարկեցին մարզային մակարդակում համագործակցության ոլորտներն ու ուղղությունները: Մասնավորապես նշվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում իրականցվող ծրագրերը: Մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնեց մարզի...


