Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավանդական դարձած հուշամրցաշար Հաղթանակ համայնքում

Ավանդական դարձած հուշամրցաշար Հաղթանակ համայնքում 22.04.2015

Ապրիլի 21-ին Տավուշի մարզի Հաղթանակ համայնքում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի եզրափակիչ փուլը: Այդ կապակցությամբ կայացել է հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից ու մարզի մյուս համայնքներից: Հաղթանակն Արցախի ազատագրման պայքարում 5 զոհ է ունեցել ու նրանց հիշատակին նվիրված այս ֆուտբոլային մրցաշարն արդեն անց է կացնում 23-րդ անգամ: Մրցաշարին մասնակցել են 7 թիմ: Եզրափակիչ են դուրս եկել զորամասի և Հաղթանակ համայնքի թիմերը: Խաղից հետո, որն...

 Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար Բաղանիսում

Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար Բաղանիսում 22.04.2015

Ինչպես Տավուշի մարզի մյուս համայնքներում, այնպես էլ Բաղանիսում այսօր նույնպես տեղի ունեցավ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Այն սկսվեց Բաղանիսի դպրոցում թեմատիկ ցուցահանդեսի բացումով, որտեղ ցուցադրված աշխատանքների հեղինակն Ալինա Անանյանն է: Ապա աշակերտները հանդես եկան ելույթներով. ասմունքեցին, երգեցին՝ ոգեկոչելով անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև միջոցառման մասնակիցները, որոնք շատ էին. մարզպետարանի ներկայացուցիչներ, մտավորականներ, հյուրեր այլ համայնքներից և, իհարկե,...

,,Հիշում և պահանջում եմ,, խորագրի ներքո

,,Հիշում և պահանջում եմ,, խորագրի ներքո 22.04.2015

Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել ու դեռ շարունակում են կայանալ Տավուշի մարզում: Միջոցառումների այս շարքում ուրույն տեղ ունեն դպրոցները: ,,Հիշում և պահանջում եմ,, խորագրի ներքո մարզի բոլոր ուսումնական հաստատություններում անց են կացվել բաց դասեր, գրական-երաժշտական հանդեսներ, հուշ-երեկոներ, բացվել են ցուցահանդեսներ, գրվել են ռեֆերատներ, զեկույցներ, շարադրություններ: Ապրիլի 17-ին մարզի բոլոր դպրոցներում անց է կացվել դաս՝ նվիրված Եղեռնի 100-ամյա...

Սուրբ նահատակաց խորանն այսուհետ Իջևանում կլինի  Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող գլխավոր խորհրդանիշերից մեկը

Սուրբ նահատակաց խորանն այսուհետ Իջևանում կլինի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող գլխավոր խորհրդանիշերից մեկը 22.04.2015

Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում այսօր նախատեսվել և Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղի ունեցավ Նահատակաց սուրբ խորանի խաչքարերի օծման արարողությունը: Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, մասնակցում էին հիմնարկ ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, մտավորականության, կրթական ու մշակութային հասատությունների ներկայացուցիչներ: Նահատակաց սուրբ խորանի կառուցման մեկնարկը Իջևանի քաղաքապետարանի կողմից տրվել է դեռևս անցյալ տարի, և...

Աջակցություն են ստանում սահմանամերձ բնակավայրերը

Աջակցություն են ստանում սահմանամերձ բնակավայրերը 22.04.2015

Ապրիլի 22-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թ. փետրվարի 2-20-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի 8 բնակավայրերի՝ գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով Տավուշի մարզպետարանին հատկացվել է ավելի քանի 3.7 մլն դրամ:

Մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով 21.04.2015

Կարևորելով մարզի զբոսաշրջային գրավչությունների շրջակայքում և դեպի վերջիններս տանող ճանապարհներին աղբահանության ապահովման ու մաքրության խնդիրները, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի համապատասխան հանձնարարականը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով: Կազմում ընդգրկվել են մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները և մարզի ճանապարհաշինական ձեռնարկությունների ղեկավարները: Հանձնաժողովի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-15 10:28:46