Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տրվեց ,,Ընտանեկան բռնության հարցերով ոստիկանության կարողությունների զարգացում,, ծրագրի մեկնարկը 22.04.2015
Նախօրեին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ,,Ընտանեկան բռնության հարցերով ոստիկանության կարողությունների զարգացում,, ծրագրի մեկնարկի արարողությունը: Այն իրականացնելու է ,,Սոցիալական արդարություն,, հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ: Ծրագրի շնորհանդեսին մասնակցում էին ոստիկանության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Տավուշի մարզպետարանի, մարզի կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկաներին ողջունեց և ծրագրի իրականացմանը...

Ավանդական դարձած հուշամրցաշար Հաղթանակ համայնքում 22.04.2015
Ապրիլի 21-ին Տավուշի մարզի Հաղթանակ համայնքում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի եզրափակիչ փուլը: Այդ կապակցությամբ կայացել է հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից ու մարզի մյուս համայնքներից: Հաղթանակն Արցախի ազատագրման պայքարում 5 զոհ է ունեցել ու նրանց հիշատակին նվիրված այս ֆուտբոլային մրցաշարն արդեն անց է կացնում 23-րդ անգամ: Մրցաշարին մասնակցել են 7 թիմ: Եզրափակիչ են դուրս եկել զորամասի և Հաղթանակ համայնքի թիմերը: Խաղից հետո, որն...

Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար Բաղանիսում 22.04.2015
Ինչպես Տավուշի մարզի մյուս համայնքներում, այնպես էլ Բաղանիսում այսօր նույնպես տեղի ունեցավ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Այն սկսվեց Բաղանիսի դպրոցում թեմատիկ ցուցահանդեսի բացումով, որտեղ ցուցադրված աշխատանքների հեղինակն Ալինա Անանյանն է: Ապա աշակերտները հանդես եկան ելույթներով. ասմունքեցին, երգեցին՝ ոգեկոչելով անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև միջոցառման մասնակիցները, որոնք շատ էին. մարզպետարանի ներկայացուցիչներ, մտավորականներ, հյուրեր այլ համայնքներից և, իհարկե,...

,,Հիշում և պահանջում եմ,, խորագրի ներքո 22.04.2015
Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել ու դեռ շարունակում են կայանալ Տավուշի մարզում: Միջոցառումների այս շարքում ուրույն տեղ ունեն դպրոցները: ,,Հիշում և պահանջում եմ,, խորագրի ներքո մարզի բոլոր ուսումնական հաստատություններում անց են կացվել բաց դասեր, գրական-երաժշտական հանդեսներ, հուշ-երեկոներ, բացվել են ցուցահանդեսներ, գրվել են ռեֆերատներ, զեկույցներ, շարադրություններ: Ապրիլի 17-ին մարզի բոլոր դպրոցներում անց է կացվել դաս՝ նվիրված Եղեռնի 100-ամյա...

Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում այսօր նախատեսվել և Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղի ունեցավ Նահատակաց սուրբ խորանի խաչքարերի օծման արարողությունը: Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, մասնակցում էին հիմնարկ ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, մտավորականության, կրթական ու մշակութային հասատությունների ներկայացուցիչներ: Նահատակաց սուրբ խորանի կառուցման մեկնարկը Իջևանի քաղաքապետարանի կողմից տրվել է դեռևս անցյալ տարի, և...

Աջակցություն են ստանում սահմանամերձ բնակավայրերը 22.04.2015
Ապրիլի 22-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թ. փետրվարի 2-20-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի 8 բնակավայրերի՝ գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով Տավուշի մարզպետարանին հատկացվել է ավելի քանի 3.7 մլն դրամ: