Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

31.08.2015

   Սիրելի տավուշցիներ, աշակերտներ, մանկավարժներ,

 

Շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Սեպտեմբերի 1-ը ամենասպասված տոներից է յուրաքանչյուր երեխայի ու նրա ընտանիքի համար, իսկ առաջին անգամ դպրոց ոտք դնող փոքրիկի համար՝ կարևորագույն իրադարձություն, որը միշտ կմնա նրա հիշողության մեջ: Գիտելիքն ու կրթությունը գնահատվում են բոլոր ժամանակաշրջաններում, քանզի միայն գիտելիք ունեցող մարդկանցով է հնարավոր ձևավորել առողջ հասարակություն: Զինվեք գիտելիքներով, և այն ճիշտ ուղենիշ կգծի Ձեր կյանքի ճանապարհի համար:
Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում տարեցտարի բարեփոխումներ են իրականացվում, նոր ծրագրեր են ներդրվում, որպեսզի մեր երկրի քաղաքացին նույնպես ժամանակին համահունչ գիտելիք ստանա և վստահորեն կառուցի իր և հայրենիքի ապագան: Աստիճանաբար վերանորոգվում ու նոր գույքով հագեցվում են նաև մեր մարզի դպրոցները: Հայրենասեր, բանիմաց ու կիրթ սերունդ դաստիարակելու համար մենք բոլորս պետք է ունենանք բարձր քաղաքացիական պատասխանատվություն:
Սիրելի մանկավարժներ, ծնողներ, շնորհավորում եմ նաև Ձեզ և համոզված եմ, որ պատասխանատու ու շնորհակալ Ձեր գործն այս տարի առավել արգասաբեր կլինի:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ուսումնական նոր տարվա և Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում եմ հաջողություններ և ձեռքբերումներ:
Բարի երթ Ձեզ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03