Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանում

01.09.2015

Օգոստոսի 31-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը քաղաքացիների հերթական ընդունելությունը կատարեց Նոյեմբերյանում: Ընդունելությանը մասնակցեց 33 քաղաքացի տարածաշրջանի Նոյեմբերյան ու Այրում քաղաքներից և Կողբ, Դեբեդավան, Բերդավան, Դովեղ, Արճիս, Ջուջևան գյուղական համայնքներից: Քաղաքացիները մարզպետին էին դիմել տարբեր բնույթի հարցերով: Նրանցից 18-ի խնդրանքը ֆինանսական էր: 7 քաղաքացի մարզի ղեկավարին էր դիմել աշխատանքի տեղավորման հարցում աջակցելու խնդրանքով: Բնակարանի վերանորոգման համար օգնության խնդրանքով մարզպետին էր դիմել 3 հոգի: 1 քաղաքացի դիմել էր նպաստի վերականգնման հարցով, 1-ը՝ հողահատկացման, 3 դիմումատու էլ դիմել էր այլ բնույթի հարցերով: Հենց տեղում 9 դիմումատուի տրվեց սպառիչ պատասխան, մնացած դիմումների վերաբերյալ մարզպետը համապատասխան հանձնարարականներ իջեցրեց պատասխանատուներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26