Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանն անցկացվեց <<Մշակութային վերածնունդ>> համահայկական փառատոնը

31.08.2015

   Օգոստոսի 29-ին Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանն անցկացվեց <<Մշակութային վերածնունդ>> համահայկական փառատոնը: Արդեն ավանդական դարձող այս փառատոնը առանձնակի էր իր ընդգրկվածությամբ. մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերը, Արցախն ու Սփյուռքը: Փառատոնին ներկայացված էին հայկական գորգագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ, կազմակերպվել էր նաև ցուցահանդես-վաճառք, որը նպաստեց շահագրգիռ կողմերի փոխշփումներին ու փորձի փոխանակմանը: Փառատոնը բացառիկ էր ոչ միայն ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ, վարպետության դասերով, բազմաբովանդակ տաղավարներով, այլ նաև ազգային նվագարանների, երգարվեստի, պարարվեստի, անհատ կատարողների և ճանաչված համույթների մասնակցությամբ ուղեկցվող համերգային ծրագրով: Միջոցառմանն առանձնակի ձև ու բովանդակություն հաղոդեց դեֆիլեն՝ ազգային տարազների նոր ու ժամանակակից լուծումներով հանդերձանքների, արդուզարդի ցուցադրությունը: Տավուշի մարզը հաղթող ճանաչվեց <<Ազգային ավանդույթները լավագույնս պահպանելու համար>> և <<Դեկորատիվ-կիրառական արվեստը լավագույնս ներկայացնելու համար>> անվանակարգերում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03