Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի ներկայացուցիչներին

28.08.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանին, նույն ծրագրի փորձագետ Հռիփսիմե Մանուկյանին և մասնագետ Անդրեյ Հարությունյանին: Դեռևս մարտ ամսին ստորագրվել էր հուշագիր, որն ազդարարեց ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը.համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի մեկնարկի մասին: Գյուղական զարգացման ծրագիրը տարբեր ուղղություններով օժանդակելու է Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքների` բնակիչների ներգրավում համայնքների զարգացման ծրագրերի մշակմանը, ուսուցում, աջակցություն գյուղատնտեսական ոլորտին, ենթակառուցվածքների վերականգնում, եկամուտ ստեղծող ծրագրեր և այլն: Հուլիս ամսից սկսվել է ծրագրի գործնական հատվածը: Աշխատակիցներն արդեն եղել են որոշ համայնքներում, կատարել կարիքների գնահատում: Մարզպետի հետ հանդիպումը նպատակ ուներ քննարկել այս փուլում կատարած աշխատանքները, ինչպես նաև ծրագրերի առաջնահերթությունները: Հովիկ Աբովյանն ընդգծեց, որ գյուղական համայնքներում մարդիկ իրենց հույսը հիմնականում կապում են գյուղատնտեսության զարգացման հետ, դրա համար նրանց աջակցել է պետք՝ ապահովելով ջրով, զարգացնելով ենթակառուցվածքները և իրացման ու վերամշակման խնդիրները լուծելով: Մարզպետի խոսքով, ցանկացած գյուղական համայնքում ծրագիր իրականցնելիս, պետք է առաջնորդվել հիմնականում այս սկզբունքով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57