Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին սոցիալական բնակարանաշինության հետ կապված հարցեր

03.05.2016

  Տավուշի մարզպետարանում մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը հանդիպում ունեցավ Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա /ԱՍԲԱ/ հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանի հետ: Քննարկվեցին հիմնադրամի, Տավուշի մարզպետարանի և Դիլիջանի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվող <<Դիլիջան բնակարանային համալիր>> ծրագրին առնչվող հարցեր: Նշենք, որ ծրագիրը Հայաստանում իրականացվող առաջին մատչելի սոցիալական բնակարանային ծրագիրն է, որի իրականացմանն աջակցում են նաև մի շարք հոլանդական կազմակերպություններ: Բնակարանային համալիրը, որի շինարարությունն սկսվել է 2013 թվականին, գտնվում է Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում: 2015 թվականի սկզբից այնտեղ արդեն բնակարանամուտ է նշել առաջին ընտանիքը: Այժմ պատրաստ են առաջին 16 բնակարանները, որտեղ արդեն բնակվում են չորս ընտանիքներ: Եվս չորս նոր բնակարաններ պատրաստ են ընդունելու նոր բնակիչների: Բնակարանները նախատեսված են ինչպես վաճառքի, այնպես էլ երկարաժամկետ մատչելի վարձակալության համար: Համալիրի ներկայիս բնակիչները այնպիսի մարդիկ են, ովքեր ունեն սոցիալական կամ վարչական աջակցության կարիք, որպեսզի կայանան կամ հարմարվեն նոր միջավայրին: Դրանք երիտասարդ ընտանիքներ են Դիլիջանից, Սիրիայից տեղափոխված ընտանիքներ են, ինչպես նաև Դիլիջան աշխատելու ժամանած մասնագետներ: Դիլիջան բնակարանային համալիրն առաջարկում է Ժամանակակից ճարտարապետական և տեխնոլոգիական լուծումներ՝ էներգախնայող մոտեցումներով, արևի լույսի և ջերմության առավելագույն օգտագործմամբ: Այս ամենի հետ միասին սակայն կան նաև խնդիրներ: Սոցիալական մատչելի բնակարանների զարգացումը բնականաբար ենթադրում է նաև սոցիալական խնդիրների լուծում, որոնք հնարավոր են համայնքային զարգացման ծրագրերի իրականացման դեպքում: Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանը մանրամասն քննարկեցին ծրագրի գործընթացի ներկա իրավիճակը, ինչպես նաև առաջիկա քայլերը: Անդրադարձ եղավ նաև ծրագրի հետ կապված այլ հարցերի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:17:47