Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց 2016 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը

03.05.2016

 Հերթական աշխատանքային այցով այսօր Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Տավուշի մարզպետարանում փոխնախարարին ընդունեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Հանդիպմանը ներկա էր մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը: Քննարկվեց 2016 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, խոսվեց առաջիկա անելիքների մասին: Գյուղատնտեսության վարչության պետը ըստ մշակաբույսերի ներկայացրեց 2016 թվականի ցանքերի ընթացքը մարզում, ինչպես նաև տեղեկատվություն ՀՀ կառավարության որոշմամբ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում, Տավուշի մարզպետարանի կողմից ներկայացված հայտերի հիման վրա, մարզին հատկացված դիզվառելիքի, ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի, գարնանացան գարու և առվույտի սերմացուի ներկրման ու բաշխման գործընթացի վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց նաև գյուղտեխնիկայի նորացման, կոոպերացիայի զարգացման, արտահանման ծավալների ավելացման հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09