Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթեց Իջևանի թիվ 1 մանկապարտեզը

19.05.2016

  ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության և Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության նախաձեռնությամբ այսօր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի մարզադահլիճում անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական մանկապարտեզ>> մրցաշարի 2-րդ փուլը: Մրցաշարին մասնակցում էին տարածաշրջանային փուլում հաղթած 4 նախադպրոցական հիմնարկների` Իջևանի թիվ 1, Դիլիջանի թիվ 1, Բերդի թիվ 3 և Այրումի մանկապարտեզների թիմերը: Պայքարը թեժ էր ու լարված: Նախատեսված հինգ մարզաձևից լավագույն միավորներով հաղթող ճանաչվեց Իջևանի թիվ 1 մանկապարտեզը, որն էլ Տավուշի մարզը կներկայացնի հանրապետական փուլում: Երկրորդ տեղում Բերդի թիվ 3 մանկապարտեզն էր, երրորդ տեղը զբաղեցրեց Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզը: Մրցանակային տեղեր գրաված թիմերը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգևատրվեցին համապատասխան գավաթներով և հավաստագրերով: 1-ին տեղ գրաված թիմին գավաթն ու հավաստագիրը հանձնեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը: Ողջունելով ու շնորհավորելով մրցաշարի բոլոր մասնակիցներին դիտարժան ու հետաքրքիր մրցախաղ ցուցադրելու համար` մարզպետի տեղակալը կարևորեց դեռևս մանկապարտեզից երեխաների ֆիզիկական դաստիարակությունը, նրանց մեջ առողջ ապրելակերպի մշակույթ և թիմային ոգի ձևավորելը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:20:27