Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեցին սոցիալական ոլորտի մի շարք կարևոր իրավական ակտեր

18.05.2016

  Այսօր Տավուշի մարզպետարանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ տեղի ունեցավ դասընթաց-քննարկում, որին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի պատասխանատուներ, մարզի` սոցիալական ծառայություն տրամադրող Իջևանի, Բերդի, Դիլիջանի և Նոյեմբերյանի բոլոր կառույցների, առողջապահության և կրթության ոլորտների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դասընթացի մասնակիցներին ողջունեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը: Այնուհետև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները, մասնավորապես նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետի տեղակալ Արմեն Մարգարյանը և վարչության գլխավոր մասնագետ Աստղիկ Ավագյանը ներկայացրին մի շարք կարևոր իրավական ակտեր, որոնք առնչվում են տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի օրինակելի ձևին, տարածքային մակարդակում սոցիալական համաձայնագրի ընդունման ընթացակարգին և տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի օրինակելի աշխատակարգը սահմանելուն: Դասընթացավարները մանրամասն անդրադարձան իրավական ակտերով սահմանված դրույթներին, դրանց կարևորագույն սկզբունքներին, միջգերատեսչական համագործակցությանը վերաբերող գործառույթներին: Ներկայացված հարցերի շուրջ տեղի ունեցավ աշխույժ քննարկում, տրվեցին պարզաբանումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08