Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հովիկ Աբովյանը Նոյեմբերյանում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ

20.05.2016

 Մայիսի 19-ին Նոյեմբերյանում ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրներին առնչվող հարցեր: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ԿԽՄԿ-ն աջակցության մի շարք նոր ծրագրեր է նախաձեռնել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին սատարելու նպատակով: Աջակցություն տրամադրելիս հաշվի են առնվում ընտանիքի նախասիրությունները, աշխատանքները կազմակերպելու հնարավորություններն ու պայմանները: Նշվել է, որ սեփական տնտեսությունը զարգացնելու նպատակով ընդամենը երեք օր առաջ սահմանգլխին գտնվող Բարեկամավան գյուղի հինգ ընտանիքի արդեն հատկացվել է 7-ական մեղվափեթակ: Առաջիկայում նախատեսված է նույն գյուղի ութ ընտանիքի էլ տրամադրել 4-ական ցուլիկ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վստահեցրել են, որ աջակցության ծրագրերը լինելու են շարունակական: Մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին կազմակերպության կողմից սահմանամերձ մարզում կատարվող ծրագրերի համար ու նաև իր պատրաստակամությունը` աջակցելու այդ ծրագրերի իրականացմանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09