Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բացման հանդիսավոր արարողություն

24.05.2016

Այսօր Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում տեղի ունեցավ պանրագործարանի ընդլայնված մասի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Ֆրանսիայից Հայաստան ժամանած Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ և պատգամավոր Պատրիկ Դևեջյանի գլխավորած պատվիրակությունը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Արարողությանը ներկա էին նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին  տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան- Ֆրանսուա Շարպանտիեն, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզի համայնքների ղեկավարները: Հանդիսավոր արարողությանը դիմելով ներկաներին Պատրիկ Դևեջյանն իր գոհունակությունը հայտնեց այցից և նշեց, որ սա այն հաճելի պահերից է, երբ տեսնում ես, որ նախաձեռնությունները իրականություն են դարձել: Նա ներկայացրեց նաև Օ դը Սենի դեպարտամենտի կողմից թե Տավուշի մարզում, թե աշխարհի այլ երկրներում իրականացվող միջազգային համագործակցության ծրագրերը:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ Տավուշի մարզի համար օրը շատ կարևոր է, քանի որ ամփոփվում է երկար տարիների կատարած աշխատանքը: Նա շնորհակալություն հայտնեց Օ դը Սենի նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանին, Ֆրանսիայի համահայկական հիմնադրամին գործուն աջակցության համար:
Սկսած 2008 թվականից, Օ-դը-Սենի դեպարտամենտը աջակցում է Տավուշի մարզի անասնապահության  ոլորտի զարգացմանը՝ Ֆրանսիայի Համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի միջոցով: Լուսաձոր համայնքում ստեղծվել է օրինակելի անասնապահական ֆերմա՝ Ջերսի և Սիմմետալ տեսակի Եվրոպայից ներկրված կովերով: Նույն տարածքում հիմնվել է ժամանակակից պանրարտադրության արտադրամաս, կրթական կենտրոն: Լուսաձորի ֆերմայի հենքի վրա մարզի 7 համայնքներում կառուցվել և գյուղատնտեսական կոոպերատիվների կողմից կառավարվում են 7 մինի ֆերմաներ: Օ դը Սենի օգնությամբ կատարվել են նաև 25 կմ ոռոգման ջրագծերի կառուցման և վերանորոգման աշխատանքներ՝ նպատակ ունենալով մեծացնել մշակվող տարածքները: Ընդհանուր առմամբ այս տարիների ընթացքում ավելի քան 4,2 մլն եվրոյի ներդրումներ են կատարվել:  Ծրագրում ներգրավված է 25 հազար շահառու:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14