Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցության համաձայնագիր 2016-2020 թվականների համար

25.05.2016

Այսօր, Տավուշի մարզպետարանում, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի խորհրդի նախագահ և պատգամավոր Պատրիկ Դևեջյանը ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիր ստորագրեցին: Սա կողմերի արդեն երկրորդ համաձայնագիրն է, որի համաձայն առաջիկա 4 տարիներին նույնպես կշարունակվի նրանց համագործակցությունը: Համաձայնագրի ստորագրմանը նախորդեց Օ դը Սենի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին առաջիկա անելիքները: Հանդիպմանը ներկա էին նաև ,,Հայաստան,, համահայկական  հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Պետրոս Թերզյանը, մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Վարդան Ալեքսանյանը, երկու կողմերի աշխատանքային խմբերը: Ինչպես արդեն հայտնի է, սկսած 2008 թվականից Օ դը Սենի նահանգի կողմից Ֆրանսիայի Համահայկական հիմնադրամի միջոցով Տավուշի մարզում գյուղատնտեսության զարգացման ծրագրեր են իրականացվում: 2010 թվականին ստորագրվել է առաջին ապակենտրոնացված համագործակցության պայմանագիրը, որի նպատակը եղել է խթանել մարզում գյուղատնտեսական արտադրանքի բարելավման և անասնաբուծության վերականգնման ծրագրերի իրականացմանը: Նախորդ պայմանագրի շրջանակներում Լուսաձոր համայնքում ստեղծվել է օրինակելի անասնապահական ֆերմա՝ Ջերսի և Սիմմետալ տեսակի Եվրոպայից ներկրված կովերով: Նույն տարածքում հիմնվել է ժամանակակից պանրարտադրության արտադրամաս, կրթական կենտրոն: Լուսաձորի ֆերմայի հենքի վրա մարզի 7 համայնքներում կառուցվել և գյուղատնտեսական կոոպերատիվների կողմից կառավարվում են 7 մինի ֆերմաներ: Օ դը Սենի օգնությամբ կատարվել են նաև 25 կմ ոռոգման ջրագծերի կառուցման և վերանորոգման աշխատանքներ՝ նպատակ ունենալով մեծացնել մշակվող տարածքները: Ընդհանուր առմամբ այս տարիների ընթացքում ավելի քան 4,2 մլն եվրոյի ներդրումներ են կատարվել: Այսօր՝ 2016 թվականի մայիսի 25-ին, ստորագրվեց ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիր 2016-2020 թվականների համար: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անձամբ իր և մարզի բնակչության անունից շնորհակալություն հայտնեց Օ դը Սենի նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանին արդյունավետ համագործակցության և մարզում հեռանկարային զարգացում ապահովող ծրագրեր իրականացնելու համար:
Ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացում Օ դը Սենի նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը և ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը պատասխանեցին լրագրողների հարցերին: 

 Պատվիրակությունն այցելեց նաև Կողբ համայնքում կառուցված մինի ֆերմա և հանդիպում ունեցավ կոոպերատիվի անդամների հետ:

 

Ծանոթություն: Վերջին 3 լուսանկարները՝ Ոսկան Սարգսյանի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14