Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Պարգևատրվել է <<Նելսոն Ստեփանյան>> մեդալով 01.09.2015
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի <<Նելսոն Ստեփանյան>> մեդալով: Մեդալը և այն կրելու վկայականը, Տավուշի մարզպետարանում, հանդիսավոր պայմաններում Վաղարշակ Սուքոյանին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Օնիկ Գասպարյանը: ՀՀ ԶՈՒ <<Նելսոն Ստեփանյան>> մեդալով...
Քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանում 01.09.2015
Օգոստոսի 31-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը քաղաքացիների հերթական ընդունելությունը կատարեց Նոյեմբերյանում: Ընդունելությանը մասնակցեց 33 քաղաքացի տարածաշրջանի Նոյեմբերյան ու Այրում քաղաքներից և Կողբ, Դեբեդավան, Բերդավան, Դովեղ, Արճիս, Ջուջևան գյուղական համայնքներից: Քաղաքացիները մարզպետին էին դիմել տարբեր բնույթի հարցերով: Նրանցից 18-ի խնդրանքը ֆինանսական էր: 7 քաղաքացի մարզի ղեկավարին էր դիմել աշխատանքի տեղավորման հարցում աջակցելու խնդրանքով: Բնակարանի վերանորոգման համար օգնության...
Օգոստոսի 29-ին Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանն անցկացվեց <<Մշակութային վերածնունդ>> համահայկական փառատոնը: Արդեն ավանդական դարձող այս փառատոնը առանձնակի էր իր ընդգրկվածությամբ. մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերը, Արցախն ու Սփյուռքը: Փառատոնին ներկայացված էին հայկական գորգագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ, կազմակերպվել էր նաև ցուցահանդես-վաճառք, որը նպաստեց շահագրգիռ կողմերի փոխշփումներին ու փորձի փոխանակմանը: Փառատոնը բացառիկ էր...

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ 31.08.2015
Սիրելի տավուշցիներ, աշակերտներ, մանկավարժներ, Շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Սեպտեմբերի 1-ը ամենասպասված տոներից է յուրաքանչյուր երեխայի ու նրա ընտանիքի համար, իսկ առաջին անգամ դպրոց ոտք դնող փոքրիկի համար՝ կարևորագույն իրադարձություն, որը միշտ կմնա նրա հիշողության մեջ: Գիտելիքն ու կրթությունը գնահատվում են բոլոր ժամանակաշրջաններում, քանզի միայն գիտելիք ունեցող մարդկանցով է հնարավոր ձևավորել առողջ հասարակություն: Զինվեք...
Օգոստոսի 27-ին աշխատանքային շրջայցով Դիլիջանում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այցի նպատակն էր մոտիկից ծանոթանալ հնագիտական հարուստ ավանդույթներ ունեցող քաղաքի մշակութային կյանքի անցուդարձին, անձամբ տեղեկանալ արվեստի օջախների խնդիրներին: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանի ուղեկցությամբ Հասմիկ Պողոսյանն առաջինն այցելեց Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, որը 1950...
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանին, նույն ծրագրի փորձագետ Հռիփսիմե Մանուկյանին և մասնագետ Անդրեյ Հարությունյանին: Դեռևս մարտ ամսին ստորագրվել էր հուշագիր, որն ազդարարեց ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը.համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի մեկնարկի մասին: Գյուղական զարգացման ծրագիրը...


