Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

15.01.2016

  ՀՀ Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնից տեղեկացնում են, որ 2015թ. ընթացքում սոցիալապես անապահով ընտանիքների 27 երեխա տեղավորվել է բնակչության սոցիալական պաշտպանության Դիլիջանի խնամքի գիշերօթիկ հաստատությունում: Ընտանիքի կենսապայմանների ուսումնասիրության արդյունքում հաստատությունում գտնվող 15 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք։ Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների տվյալների տեղեկատվական համակարգի մուտքագրման աշխատանքների արդյունքում ներկայումս համակարգ են մուտքագրվել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված 943 երեխաների մասին տվյալներ, որից 267-ը` 2015թ. ընթացքում: 2015թ. ընթացքում մարզում վկայագրվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 151 երեխա, որոնք կրթություն են ստանում մարզի հանրակրթական դպրոցներում։
  ՀՀ Տավուշի մարզպետարանի, ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ տարածքային համապատասխան բաժինների համատեղ աշխատանքի արդյունքում զգալիորեն նվազել է իրավախախտման հակում ունեցող, դժվար դաստիարակվող, նախկինում դատապարտված անչափահասների թիվը: Այժմ պրոֆիլակտիկ հաշվառման մեջ է գտնվում 10 անչափահաս:
  2015 թվականի ընթացքում անօթևան և առանց ծնողական խնամքի մնացած 8 երեխա տեղավորվել է համապատասխան մանկատներում, որից 7-ը` Իջևանի <<ՍՕՍ-մանկական գյուղում>>, 1-ը` Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը: Ծնողների դիմումի հիման վրա 9 երեխա դուրս  գրվել մանկատներից: Հանրակրթությունից դուրս մնացած և բացասական վարքագիծ դրսևորած 1 երեխա տեղավորվել է ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում:
 Երեխա որդեգրելու համար դիմած 5 ընտանիքից անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո կատարվել է այդ անձանց կենսապայմանների ուսումնասիրություն եւ տրվել համապատասխան եզրակացություն երեխա որդեգրելու համար: Հաշվառվել է որդեգրման ենթակա 1 երեխա: 2015թ. ընթացքում հաշվառվել է խնամատար ընտանիք դաստիարակության համար երեխա վերցնել ցանկացող 1 անձ, որին տրվել է եզրակացություն խնամատար ծնող դառնալու հնարավորության վերաբերյալ: Համայնքների խնամակալության ու հոգաբարձության մարմինների կողմից 4 անչափահասի նկատմամբ սահմանվել է խնամակալություն և հոգաբարձություն: Հանրակրթությունից դուրս մնացած 3 երեխայի հետ տարվել են համապատասխան աշխատանքներ, որի արդյունքում այդ երեխաները վերադարձել են հանրակրթություն:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03