Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նորակոչիկների հերթական խումբը մեկնեց բանակ

18.01.2016

2016 թվականի հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է 2016 թվականի ձմեռային զորակոչը: Հունվարի 9-ն առաջին զորակոչային օրն էր Տավուշի մարզի համար: Այդ օրը Իջևանի Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջանային զինկոմիսարիատներից բանակ մեկնեցին առաջին տավուշցի նորակոչիկները: Հունվարի 18-ին նույնպես մարդաշատ էր Իջևանի զինկոմիսարիատը, հավաքվել էին ծնողներ, հարազատներ նորակոչիկների հերթական խմբին Հայոց բանակ ճանապարհելու համար: Զուռնա, դհոլ, երգ ու պար. տղաներին բանակ էին ճանապարհում այսպիսի տրամադրությամբ: Միջոցառմանը ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը և մարզպետի խորհրդական Կարեն Իսկանդարյանը: Ելույթ ունենալով, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անունից ողջունեց նորակոչիկներին, շնորհակալություն հայտնեց նրանց ծնողներին հայրենիքին ծառայելու պատրաստ որդիներ դաստիարակելու համար: Մարզպետի տեղակալը մեր երկրին խաղաղություն մաղթեց, տղաներին՝ անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ:
Միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին Տավուշի մարզից բանակ զորակոչված Վլադիմիր Պողոսյանի և Ռաֆիկ Ավետիսյանի ծնողներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18