Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցել են ատեստավորում 14.10.2015
ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքի համաձայն` 2015 թվականի հոկտեմբերի 13-ին Երևանում, քաղաքացիական ծառայության խորհրդի շենքում, տեղի է ունեցել ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղծառայողների հերթական ատեստավորումը: Ատեստավորմանը մասնակցել են 9 քաղծառայողներ, որոնք ատեստացիոն հանձնաժողովի որոշմամբ համապատասխանել են զբաղեցրած պաշտոնին: Մինչ այդ, հոկտեմբերի 2-ին, հաջողությամբ ատեստավորում են անցել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի 6 առաջատար և 9...

Անցկացվեց դասընթաց նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների համար 12.10.2015
Հոկտեմբերի 10-ին Տավուշի մարզպետարանում անցկացվեց դասընթաց նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների համար: Միջոցառումը նախաձեռնել էին Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնը և Հայ օգնության միությունը: Դասընթացին մասնակցում էին Իջևանի և Բերդի տարածաշրջանների մանկապարտեզների, ինչպես նաև Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ և Հաղարծին համայնքների մանկապարտեզների տնօրենները և աշխատակիցները` դաստիարակներ, բուժքույրեր ու խոհարարներ: Բացման խոսքով հանդես եկան և միջոցառման...
Ղեկավարվելով ՀՀ ,,Քաղաքացիական ծառայության մասին,, օրենքով և հիմք ընդունելով ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող հանձնաժողովի 2015 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հոկտեմբերի 12-ին որոշում է կայացրել Նարեկ Վանեսյանին նշանակել Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնում: Մինչ այդ, մեկ այլ որոշմամբ,...

ԵԱՀԿ հերթական բրիֆինգը Տավուշի մարզպետարանում 09.10.2015
Այսօր առավոտյան Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բրիֆինգին մասնակցում էին ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ներկայացուցիչները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Բրիֆինգի ընթացքում քննարկվեցին վերջին շրջանում սահմանային հատվածի միջադեպերի հետ կապված խնդիրներ: Արձանագրվեցին նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման...

ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գնդակոծված Բերդավան 09.10.2015
ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը և Սայմոն Թիլերը հոկտեմբերի 9-ին այցելել են ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ի երեկոյան ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով Բերդավանում զոհվել էր 2 կին, ևս 3 մարդ բեկորային վնասվածք էր ստացել։ Վնասվել էին տների տանիքները, մշակույթի տան, փոստի եւ երաժշտական դպրոցի շենքերը։ ԵԱՀԿ ներկայացուցիչները Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանի ուղեկցությամբ եղել են վնասված տներում,...

Սեմինար 0-2 տարեկան երեխաների աճի և զարգացման խնդիրների վերաբերյալ 09.10.2015
Հոկտեմբերի 9-ին ՀՀ Տավուշի մարզպետարանում Առողջապահության ազգային ինստիտուտի և պետական առողջապահական գործակալության համատեղ ուժերով կազմակերպվեց սեմինար 0-2 տարեկան երեխաների աճի և զարգացման խնդիրների վերաբերյալ: Սեմինարին մասնակցեցին մարզի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժհաստատությունների պատասխանատուները, մանկաբույժները, օպերատորները: Սեմինարը վարեց ՊԱԳ առաջատար մասնագետ Ռուզաննա Մովսեսյանը: Ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2014...


