Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<ՄԱՍՏ>> թեստի փորձարկում Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնում

05.02.2016

  Փետրվարի 4-ին <<Զբաղվածության պետական ծառայություն>> գործակալության Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնում տեղի ունեցավ <<ՄԱՍՏ>> թեստավորման դասընթաց, որի ընթացքում անցկացվեց <<ՄԱՍՏ>> թեստի փորձարկում: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լևոն Վանցյանը, <<Հյուման Դիգնիթի ընդ Փիս>> /HDP/ բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Հովհաննիսյանը, <<Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով>> (LIFE) ծրագրի ներկայացուցիչ Լուսինե Սարգսյանն, ինչպես նաև կենտրոնում հաշվառված հաշմանդամներ: Տեղեկացնենք, որ <<Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով>> ծրագիրն իրականացնում է <<Սեյվ դը չիլդրեն>> միջազգային կազմակերպությունը՝ գործընկերությամբ Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի պատասխանատու <<Լիարժեք կյանք>>, ինչպես նաև <<Ունիսոն>> ՀԿ-ների, ԷյջԴիՓի /HDP/ տեղական և <<Ակտիվա>> միջազգային հիմնադրամների հետ: Ֆինանսական աջակիցն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը:
Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնում թեստավորող Քրիստինե Հովհաննիսյանը ներկաներին ծանոթացրեց սարքի օգտագործման տեխնիկայի հետ, որից հետո <<ՄԱՍՏ>> թեսթի միջոցով կատարվեց հաշմանդամի ֆիզիկական կարողությունների ստուգում:  <<ՄԱՍՏ>> թեստն իրենից ներկայացնում է 19 թեստերի հավաքածու, որով չափվում է հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց ֆիզիկական, մտավոր կարողությունների համակցումը: Թեստով ֆիզիկական կարողությունների չափումն առաջինն անցավ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը: Հաջորդիվ կարողությունները չափեց Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնում որպես գործազուրկ հաշվառված Լուիզա Թամրազյանը: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՀԿ սեկտորին՝ փոխշահավետ համագործակցության համար՝ հայտնելով Տավուշի մարզպետարանի աջակցության պատրաստակամությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03