Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության դպրոցականների 2015-2016 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը

02.02.2016

 Փետրվարի 2-ից մարզի հանրակրթական դպրոցներում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության դպրոցականների 2015-2016 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը մաթեմատիկա առարկայից: Հաջորդիվ քիմիա, աստղագիտություն, կենսաբանություն, ինֆորմատիկա, ֆիզիկա և աշխարհագրություն առարկաներն են: Սա օլիմպիադայի էլեկտրոնային եղանակով անցկացվող առարկաների ցանկն է: Էլեկտրոնային տարբերակով օլիմպիադայի դպրոցական փուլին կմասնակցի մարզի շուրջ 2000 աշակերտ: Մյուս առարկաների օլիմպիադաները, որոնք էլեկտրոնային եղանակով չեն անցկացվելու, կանցկացվեն կենտրոն դպրոցներում` ըստ հաստատված ժամանակացույցի: Առաջադրանքները կտեղադրվեն olymp.am կայքում: Տեղեկացնենք, որ ինֆորմատիկա առարկայի օլիմպիադան կանցկացվի օնլայն եղանակով, որի համար անհրաժեշտ է, որ մասնակիցը նախօրոք պարտադիր գրանցվի i.olymp.am կայքում և իր անձնական համարին համապատասխան ստանա գաղտնաբառ, ըստ որի կհաստատվի որպես օլիմպիադայի մասնակից: i.olymp.am կայքը կգործի ս/թ փետրվարի 1-ից 6-ը: Հիշեցնենք, որ ինֆորմատիկա առարկայի օլիմպիադայի փորձնական փուլը, որին մասնակցելը պարտադիր է, անցկացվելու է փետրվարի 9-ին, ժամը 14:00-ին, իսկ օլիմպիադան` փետրվարի 12-ին, ժամը 12:30-ին: Հայաստանի Հանրապետության դպրոցականների 2015-2016 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլի հաղթողները այնուհետև կմասնակցեն տարածքային փուլին, որտեղ էլ կորոշվի, թե ովքեր դուրս կգան մարզային փուլ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18