Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի շնորհանդես Դիլիջանում

04.02.2016

  Փետրվարի 3-ին Դիլիջանի քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի շնորհանդես: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Շնորհանդեսին մասնակցում էին Համայնքների խոշորացման ծրագրի Դիլիջանի փնջում ընդգրկված յոթ համայնքների ղեկավարները` Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը և Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք գյուղական համայնքների ղեկավարներ Սարգիս Պողոսյանը, Արարատ Թամրազյանը, Գևորգ Ամիրխանյանը, Վարդան Գրիգորյանը, Գագիկ Շահնազարյանը և Գրիգոր Գևորգյանը: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ` ՀՀ Տավուշի մարզպետի օգնական Գևորգ Ազատյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը և մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը: Ծրագրում ընդգրկված համայնքների ղեկավարներին բացատրվեց հայտերի պատրաստման ու ներկայացման կարգը, տեղեկացվեց, որ հայտադիմումների ներկայացման համար տրված է 21-օրյա ժամկետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26