Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 26.02.2016
2016 թվականի մարտի 1-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզխորհրդի նիստը հետևյալ օրակարգով. 1. Հաշվետվություն 2015թ. ՀՀ Տավուշի մարզում կատարված աշխատանքների և ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին /զեկուցող՝ Հ.Աբովյան – ՀՀ Տավուշի մարզպետ/ 2. ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ. հիմնախնդիրների մասին /զեկուցող՝ Վ. Սուքոյան – ՀՀ...

Գրքի շնորհանդես մարզային գրադարանում 24.02.2016
Տավուշի մարզային գրադարանում տեղի ունեցավ <<Ցայգալույսի թռչնականչ>> բանաստեղծությունների տարեգրքի շնորհանդեսը, որի հեղինակներն են գրադարանի ընթերցողները՝ Երևանի պետական համալսարանի Իջանի մասնաճյուղի ուսանողները: Տարեգրքում ներառված է պատանի ստեղծագործողների չափածո գործերի անդրանիկ ընտրանին, որտեղ հստակ իրենց արտացոլանքն են գտել մեր օրերի մարդու խոհերն ու հետաքրքրությունները: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի...

Սկսվել է ՕԳԱՆ ծրագրի հայտամրցույթի մասնակցության համար դիմումների ընդունումը 23.02.2016
Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ ներկայացվեց Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության /ՕԳԱՆ/ դրամաշնորհային ծրագրի հայտամրցույթի հրավերը: Նշենք, որ ծրագիրն իրականացնում է Ավստրիայի զարգացման գործակալությունը /ԱԶԳ/ ԵՄ-ի և ԱԶԳ-ի ֆինանսական աջակցության շրջանակներում: Մասնակցում էին Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ, ԳԱՄԿ-ի աշխատակիցներ, ֆերմերներ, ֆերմերային տնտեսությունների,...

Անվանակոչություն զոհված զինծառայողի հիշատակին 22.02.2016
Փետրվարի 19-ին Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում հանդիսավոր միջոցառում էր: Դպրոցում տեղի ունեցավ կրթօջախի նախկին սան, արցախյան ազատամարտում նահատակված Մելիք Օքմինյանի անունով դասարանի անվանակոչության արարողություն: Անվանակոչության հանդիսավոր արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, զոհվածի ծնողներն ու հարազատներ, հյուրեր: Մելիք Օքմինյանի հիշատակին անվանակոչված դասարանում էլ տեղի ունեցավ միջոցառումը: Հերոսի կարճ, բայց բովանդակալից կյանքի պատմությունը...
2015 թվականի նոյեմբերի 5-ին «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների հովանու ներքո, Հայաստանում և Արցախում արդեն երկրորդ անգամ անցկացվեց <<Մեղու. հայերենը բոլորի համար>> մրցույթը: Մրցույթին մասնակցեց Հայաստանի և Արցախի 1001 դպրոցների 3-12-րդ դասարանների 41606 աշակերտ։ Իսկ 2015 թվականի նոյեմբերի 12-ին Հայաստանում պաշտոնապես վեցերորդ անգամ անցկացվեց <<Ռուսական արջուկ 2015>> միջազգային մրցույթը, որին...
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի աշխատանքային խմբին ղեկավար Արմեն Տիրատուրյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Սա ծրագրի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումներից էր, որի ընթացքում քննարկվեցին մինչ հիմա կատարած աշխատանքները և առաջիկայում նախատեսվող գործնական քայլերը: Ինչպես տեղեկացրել ենք, դեռևս 2015...


