Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շախմատի մարզային մրցաշար

Շախմատի մարզային մրցաշար 09.03.2015

Շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հանրապետությունում մեկնարկել է պատանիների և աղջիկների շախմատի մրցաշարը: Մարտի 6-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում անց է կացվել մրցաշարի մարզային փուլը, որին մասնակցել են 52 դպրոցական մարզի բոլոր տարածաշրջաններից: Արդյունքում տարբեր տարիքային խմբերից ընտրվել են 14 երեխա, որոնք մարտի 14-22-ը Երևանում կմասնակցեն մրցաշարի կիսաեզրափակիչ փուլին: Մարզային փուլում հաղթող ճանաչված, առաջին, երկրորդ, երրորդ տեղերը գրաված պատանի շախմատիստները Տավուշի մարզպետ,...

Համերգ Կանանց տոնի առթիվ

Համերգ Կանանց տոնի առթիվ 09.03.2015

Նվեր-համերգ մարզպետարանի դահլիճում` Կանանց տոնի առթիվ: Բեմում Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողներից կազմված երգչախումբն է: Խմբավարը՝ նույն ֆակուլտետի դասախոս, դոցենտ Վաչագան Նավասարդյանը: Ներկայացվեցին 20-րդ դարասկզբի երգահանների, ինչպես նաև մեր օրերում ստեղծագործող կոմպոզիտորների գործեր:

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Կանանց տոնի կապակցությամբ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Կանանց տոնի կապակցությամբ 06.03.2015

  Սիրելի մայրեր և քույրեր Շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց տոնի, կապակցությամբ: Ցանկանում եմ, որ լինեք առողջ ու երջանիկ և Ձեր շուրջը միշտ սփռեք ուրախություն ու երջանկություն: Կնոջ, աղջկա նկատմամբ հարգանքն ու սերը դարերի խորքից է գալիս: Եվ դրա ակունքները կանանց գեղեցկությունն ու քնքշանքը չեն միայն: Անուրանալի է ձեր դերակատարությունը մեր ժողովրդի ձեռքբերումների, մշակութային արժեքների ստեղծման, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում: Առաջին...

Կայացել է մրցույթը 05.03.2015

Այսօր՝ մարտի 5-ին, կայացել է Տավուշի մարզպետարանի կողմից Պառավաքարի գյուղական բժշկական ամբուլատորիայի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Մասնակցել է մեկ թեկնածու՝ Ալինա Համլետի Առաքելյանը, որն էլ թեստային և բանավոր փուլերի արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել: 3-օրյա ժամկետում ՀՀ Տավուշի մարզպետի համապատասխան որոշմամբ Ալինա Առաքելյանը կնշանակվի Պառավաքարի գյուղական բժշկական ամբուլատորիայի տնօրեն:  

Կանանց համար՝ անվճար 03.03.2015

Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից հայտնում են, որ Կանանց միջազգային օրվան  ու Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ հայտարարվում է բարեգործական ակցիա: Իջևանի առողջության առաջնային պահպանման և բժշկական կենտրոնները, ինչպես նաև Բերդի ու Նոյեմբերյանի բժշկական կենտրոնները տեղեկացնում են, որ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը հետազոտությունները և բժշկական խորհրդատվությունները կանանց համար կլինեն անվճար:  

Ընթացքի մեջ է դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը 26.02.2015

Ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Տավուշի մարզում դեռևս դեկտեմբեր-հունվար ամիսներին մեկնարկել և կազմակերպվել են առարկայական դպրոցական օլիմպիադաները: Ինչպես հայտնի է, ամեն տարի դրանք արդեն ավանդաբար անցկացվում են 4 փուլով՝ դպրոցական, տարածքային, մարզային և հանրապետական: Օլիմպիադան անցկացվում է 16 առարկայից՝ նպատակ ունենալով նպաստել ուսումնական առարկաների նկատմամբ սովորողների հետաքրքրությունների զարգացմանը և այդ առարկաներից խոր ու կայուն գիտելիքներ ստանալուն: Ինչպես տեղեկացնում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03