Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական խորհրդակցությունում 02.02.2015

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հրավիրած հերթական խորհրդակցությունն այս անգամ նվիրված էր մարզի բուժ. հաստատություններում ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման 2012-2016 թվականների ծրագրի միջոցառումների կատարմանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին մարզի առողջապահական հաստատությունների տնօրենները, բուժ. գծով տեղակալները և հակահամաճարակային փորձագիտական կենտրոնի տնօրենն ու առողջապահության տեսչության պետը: Առողջապահության և...

<<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագրի հերթական միջոցառումը

<<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագրի հերթական միջոցառումը 02.02.2015

Օրերս <<Հույսի կամուրջ>> ՀԿ Իջևանի կենտրոնում աղետների ռիսկի նվազեցման և նույն ոլորտում հասարակության իրազեկման նպատակով անցկացվեց ուսումնական վարժանք: Միջոցառման սկզբում Տավուշի մարզային փրկարարական վարչության աջակցությամբ կատարվեց հասարակական կազմակերպության երեխաների և անձնակազմի տարհանում, որտեղ ներգրավված էին նաև հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդները: Միջոցառումը կազմակերպվել էր Հարավային Կովկասում <<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագրի...

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը՝ Տավուշի մարզում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը՝ Տավուշի մարզում 30.01.2015

Հունվարի 27-ի առավոտյան ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՏԿԱԻ նախարարության համատեղ նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվող «Համայնքային երիտասարդ առաջնորդների ձմեռային ճամբար»-ի բացման հանդիսավոր արարողությանը։ Այնուհետև նախարար Երիցյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ եղել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերում: Սարիգյուղ, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Դովեղ և...

Մարզում նշվեց Հայոց բանակի օրը

Մարզում նշվեց Հայոց բանակի օրը 30.01.2015

Հունվարի 28-ին Տավուշի մարզի բոլոր քաղաքներում, գյուղական համայնքներում տեղի ունեցան տոնական միջոցառումներ նվիրված Հայոց բանակի օրվան: Դրանք հիմնականում երթեր էին, հարգանքի տուրք զոհվածներին և հանդիսավոր ու մշակութային միջոցառումներ համապատասխան մշակույթի տներում: Միջոցառումների վերջնական ակորդը տրվեց մարզկենտրոն Իջևանում: Երթը սկսվեց մարզպետարանին հարող տարածքից և ավարտվեց Ազատամարտիկների հրապարակոմ, որտեղ ծաղկեպսակ դրվեց Տավուշի մարզպետարանի ու Իջևանի քաղաքապետարանի կողմից: Ապա Իջևանի...

ԵԱՀկ հերթական բրիֆինգը

ԵԱՀկ հերթական բրիֆինգը 30.01.2015

Հունվարի 29-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բրիֆինգին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը, Իրժի Աբերլիեն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի անձնական օգնական Սայմոն Տեշլերը: Բրիֆինգի ընթացքում քննարկվեցին սահմանային հատվածի միջադեպերի հետ կապված հարցեր: Մարզպետի տեղակալ Լևոն...

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ 27.01.2015

   Սիրելի տավուշցիներ   Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայոց բանակի օրվա առթիվ: 1992 թվականի հունվարի 28-ին, <<ՀՀ պաշտպանության նախարարության մասին>> պատմական որոշմամբ ազդարարվեց Հայոց ազգային բանակի ստեղծման մասին, և այսօր՝ ընդամենը 2 տասնամյակից փոքր-ինչ ավելի ժամանակ անց, մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ ունենք կայացած, մարտունակ ու հզոր բանակ: Իսկ բանակի օրն արդեն դարձել է բոլորիս համար հոգեհարազատ տոն:   Ծանր ու դժվարին ուղի է անցել մեր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18