Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիմակայունության ֆորում Տավուշի մարզում

25.11.2016

Տավուշի մարզպետարանն ու իր գործընկերները՝ Օքսֆամը և «ՕքսԵՋեն» հիմնադրամը, նախաձեռնել և նոյեմբերի 24-ին Դիլիջան քաղաքում անցկացրեցին Տավուշի մարզի դիմակայունության ֆորումը, որի հիﬓական նպատակն էր համախմբել բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերը՝ Տավուշի մարզի համայնքների դիմակայունության բարձրացման նպատակով:
Դիմակայունության առաջին ֆորումն իրականացվեց «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության ֆինանսավորմամբ:
Ֆորումին մասնակցում էին Տավուշի մարզի աշխատանքային խումբը մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանի և Կարեն Ադամյանի գլխավորությամբ, ՀՀ արտարակարգ իրավիճակների նախարարության, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր սեկտորի, ԶԼՄ-ների, ակադեմիական կառույցների ներկայացուցիչներ:
Ֆորումի հիմնական նպատակն էր ստեղծել երկխոսության հարթակ ոլորտի այն կարևոր դերակատարների համար, որոնք նպաստում են Տավուշի մարզի դիմակայունության բարձրացմանը: Մարզը խոցելի է բնական աղետների և տեխնածին վտանգների առումով: Դիմակայունության բարձրացումը նպաստող հանգամանք է տարածքային զարգացման համար:
Ողջույնի խոսքով հանդես եկան Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը: Ողջունելով մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից, Լևոն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Տավուշի մարզի համար կարևորագույն այս խնդրի՝ դիմակայունության, քննարկումը կազմակերպելու համար: Նա նշեց, որ հատկապես այս ժամանակահատվածում, երբ ՀՀ կառավարության հաստատած ծրագրի համաձայն այժմ ընթանում են Տարածքային զարգացման ռազմավարության կազմման աշխատանքները, խիստ տեղին է համարում նման քննարկումը: Մարզպետի տեղակալը՝ գնահատելով այն հանգամանքը, որ ֆորումին մասնակցում են նաև մասնավոր սեկտորի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնեց գործընկերներին թիմային աշխատանքի և աջակցության համար, ֆորումին մաղթեց արդյունավետ աշխատանք և կոչ արեց բոլորին ակտիվ լինել քննարկումերի մեջ: Նա համոզմունք հայտնեց, որ արդյունքում կստեղծվի հաջողված փատաթուղթ, որն օրինակելի կդառնա այլ ծրագրերի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03