Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

02.12.2016

 2016 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը հետևյալ օրակարգով.
1. Ս/թ սեպտեմբերի 18-ին մարզի 36 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփում /զեկուցող՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Մ. Մխիթարյան/
2. 2017-2025 թ.թ. Տավուշի մարզի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքի մասին /զեկուցող՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գ. Հարությունյան/
3. Մարզի համայնքների 11 ամսվա սեփական եկամուտների կատարողականի մասին /զեկուցող՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռ. Ներսեսյան/
4. 2016 թ. գյուղատնտեսական աշխատանքների ամփոփում (աշնանացան, 2012-2015 թ.թ. տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի գումարների հավաքագրման, 2017 թ. դիզվառելիքի, պարարտանյութի, սերմացուի պահանջարկի վերաբերյալ /զեկուցող՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վ. Սուքոյան/
5. Առողջության առաջնային պահպանման օղակում որակական ցուցանիշների վերլուծություն և ամփոփում /զեկուցող՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լ. Վանցյան/
6. Այլ հարցեր

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18