Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Ալիկ Առաքելյանը ասմունքի 9-րդ հանրապետական փառատոնից տուն է վերադարձել շնորհակալագրով՝ արժանանալով 1-ին մրցանակային տեղին

28.11.2016

Նոյեմբերի 25-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ասմունքի մանկապատանեկան  9-րդ մրցույթ-փառատոնի հանրապետական փուլը: Փառատոնն այս անգամ նվիրված էր ճանաչված հայ բանաստեղծներ Վահագն Դավթյանին և Գևորգ Էմինին: Ինչպես միշտ, այս անգամ էլ մրցույթը ծավալվեց տարիքային երկու խմբում՝ 11-14 և 15-17 տարեկանների: Փառատոնի հանրապետական փուլին նախորդել էին տարածաշրջանային և մարզային փուլերը: Վերջինիս հաղթողներին էլ հնարավորություն էր տրվել ելույթ ունենալ մեծ բեմից: Տավուշի մարզից հանրապետական փուլին մասնակցելու իրավունք էին ստացել11-14 տարիքային խմբից Արթուր Աբազյանը / 1-ին տեղ, Իջևանի թիվ 3 հիմնական դպրոց/, Անի Մելիքյանը /2-րդ տեղ, Բերդի թիվ 3 հիմնական դպրոց/, Արարատ Եգանյանը /3-րդ տեղ, Կողբի թիվ 2 միջն. դպրոց/, իսկ 15-17 տարիքայի խմբից՝ Ալիկ Առաքելյանը /1-ին տեղ, Իջևանի վարժարան/, Անի Հախվերդյանը /2-րդ տեղ, Բերդավանի միջնակարգ դպրոց/, Նարինե Մակարյանը /3-րդ տեղ, Չինարիի միջնակարգ դպրոց/:
Իջևանի վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Ալիկ Առաքելյանն  ասմունքի 9-րդ հանրապետական փառատոնից տուն է վերադարձել շնորհակալագրով՝ արժանանալով 1-ին մրցանակային տեղին: Սա Ալիկի 1-ին մրցանակը չէ, նա դեռևս 2013 թվականին 11-14 տարիքային խմբում նույնպես հանրապետությունում լավագույնների մեջ է եղել:
Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի սան Անի Հախվերդյանն էլ, թեև մրցանակային տեղ չի գրավել, սակայն լավագույնների կազմում է եղել և նույնպես մասնակցել է գալա համերգին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03