Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բաց դաս՝ նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան

01.12.2016

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Այս կապակցությամբ միջոցառումներ են տեղի ունենում մարզի տարբեր կրթական, առողջապահական հաստատություններում: դրանցից մեկը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էր. բաց դաս տարրական մանկավարժություն մասնագիտության 1-ին կուրսում, որը վարում էր ,,Երեխայի խնամքի և առաջին բուժ. օգնություն,, առարկայի դասախոս, Իջևանի պալիկլինիկայի տնօրենի տեղակալ Կարինե Դովլաթբեկյանը: Նա տեղեկացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում մարդու իմունային անբավարարության վիրուսը/ՄԻԱՎ/ և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը/ՁԻԱՀ/, ընդգծելով, որ 20-րդ դարի վերջին ի հայտ եկած ՄԻԱՎ վարակը դարձել է նոր հազարամյակի հիմնական մարտահրավերներից մեկը: Խնդիրն ընդգրկել է մարդկային գործունեության գրեթե բոլոր բնագավառները և ստեղծել բազմաթիվ սոցիալ-տնտեսական, հոգեբանական, բարոյական և իրավական խնդիրներ: Ըստ վիճակագրության այսօր ՁԻԱՀ-ը մտնում է մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդությունների հնգյակի մեջ: Բաց դասի ընթացքում ներկայացվեցին նաև կանխարգելող այն միջոցառումները, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում՝ այդ շարքում կարևորելով բնակչության տեղեկացված լինելու հանգամանքը: Դասն ավարտելուց հետո, կուրսի ուսանողները տեղեկատվական նյութեր բաժանեցին մյուս կուրսերի ուսանողներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57