Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերականգնվել է միակողմանի երթևեկությունը, մաքրման աշխատանքները շարունակվում են 14.04.2016

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 14-ի լուսաբացին Տավուշի մարզի Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Այգեձոր գյուղի վերջնամասում, տեղի էր ունեցել հողային պաստառի վերին շեպի փլուզում: Արդյունքում բնահողը երկկողմանի փակել էր ավտոճանապարհը: Տավուշի ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցներն անմիջապես սկսել էին ճանապարհը բնահողից ու ժայռաբեկորներից մաքրելու աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Տավուշի ՃՇՇ ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Ադամյանը, ճանապարհը մասամբ մաքրվել է, և վերականգնվել է...

Մասնակցեցին Ծաղկաձորում կազմակերպված աշխատաժողովին

Մասնակցեցին Ծաղկաձորում կազմակերպված աշխատաժողովին 13.04.2016

  ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը և զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը մասնակցեցին Ծաղկաձորում կազմակերպված <<Համակարգային մոտեցում կրթության արդյունքների բարելավմանը>> /ՀՄԿԱԲ/ թեմայով 2-օրյա աշխատաժողովին: Հիմնական զեկուցողն էր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Պասկալ Միշոն: Այնուհետև ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը...

Վերջին հրաժեշտը հերոս զավակին

Վերջին հրաժեշտը հերոս զավակին 11.04.2016

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանում ծավալված դաժան մարտական գործողություններում հերոսաբար զոհված ժամկետային զինծառայող 20-ամյա Վոլոդյա Վարուժանի Ալիխանյանին ապրիլի 9-ին տավուշցիները  վերջին հրաժեշտը տվեցին: Հրաժեշտի համար ազգի նվիրյալ զավակի աճյունը դրվեց Դիլիջան քաղաքի ավագ դպրոցում: Այնտեղ հավաքվել էին հարյուրավոր մարդիկ ինչպես Դիլիջանից, այնպես էլ մարզի և հանրապետության այլ համայնքներից: Հայրենիքի հերոս պաշտպան Վոլոդյա Ալիխանյանի հուղարկավորությանը մասնակցում էին Տավուշի...

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Գևորգյանին

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Գևորգյանին 11.04.2016

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Գևորգյանին: Հանդիպմանը մասնկացել է մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Քննարկվել են Տավուշ-O դը Սեն համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկա անելիքները: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ֆրանսիայի Օ դը Սենի նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի այս տարվա մայիսին նախատեսված այցի ժամանակցույցը, որի հետ կապված առաջարկները լսելուց և քննարկելուց հետո, մարզպետ...

Տեղի ունեցավ շախմատի հանրապետական համադպրոցական  10-րդ օլիմպիադայի մարզային փուլը

Տեղի ունեցավ շախմատի հանրապետական համադպրոցական 10-րդ օլիմպիադայի մարզային փուլը 11.04.2016

 Այսօր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ շախմատի հանրապետական համադպրոցական 10-րդ օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածաշրջանային փուլում հաղթած և մարզային փուլ դուրս եկած 4 թիմերը: Առաջնությանը մասնակցում էին մինչև 14 տարեկան դպրոցականներ` յուրաքանչյուր թիմում 3 տղա 1 աղջիկ կազմով: Լարված պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց և եզրափակիչ դուրս եկավ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի թիմը, 2-րդ տեղում էր Իջևանի թիվ 5 դպրոցը, 3-րդ տեղը բաժին հասավ Դիլիջանի թիվ 2 դպրոցին, 4-րդ...

Աչաջրում բացվեց շախմատի ակադեմիայի մասնաճյուղ

Աչաջրում բացվեց շախմատի ակադեմիայի մասնաճյուղ 11.04.2016

 Այսօր Իջևանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի մշակույթի տանը հանդիսավորությամբ բացվեց շախմատի ակադեմիայի մասնաճյուղ, որի մուտքի ժապավենը կտրեցին ՀՀ Տավուշի մարզպետ, Տավուշի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հովիկ Աբովյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: Արարողությանը ներկա էին բազմաթիվ աչաջրեցիներ, դպրոցականներ ու հյուրեր: Շնորհավորելով ներկաներին մասնաճյուղի բացման կապակցությամբ` գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը նշեց, որ մեծ է շախմատի դերը երեխայի մեջ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 14:59:22