Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց շախմատի դպրոցականների մարզային առաջնությունը

20.02.2017

 Շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ փետրվարի 18-20-ը Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց շախմատի դպրոցականների Տավուշի մարզային առաջնությունը ըստ տարիքային խմբերի: Մարզի դպրոցականների միջև ծավալված անհատական առաջնությանը մասնակցում էին 10-16 տարեկան տղաներ և աղջիկներ 4 տարիքային խմբերում: Առաջնությունն անկացվեց շրջանաձև և շվեյցարական մրցակարգով: Համառ պայքարի արդյունքում 10 տարեկան շախմատիստներից եզրափակիչ դուրս եկան 3 հոգի, 12 տարեկաններից՝ 2, իսկ 14 և 16 տարեկանների տարիքային խմբերից եզրափակիչին մասնակցելու իրավունք նվաճեցին մեկական շախմատիստներ: Հաղթող շախմատիստները կպարգևատրվեն Տավուշի մարզպետարանի համապատասխան կարգի դիպլոմներով: Հավելենք, որ եզրափակիչ առաջնությունը տեղի կունենա մայրաքաղաք Երևանում մարտ ամսին:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05