Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագծի հանրային քննարկումը

23.02.2017

Փետրվարի 23-ին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների, ԵՄ խորհրդատվական խմբի, հասարակական կազմակերպությունների, ձեռներեցների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց Տավուշի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը: Քննարկմանը բացման և ողջույնի խոսք ասաց մարզի զարգացման պլանավորման աշխատանքների համակարգող, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա արդյունավետ աշխատանք մաղթեց բոլոր մասնակիցներին, հույս հայտնեց, որ քննարկումը կլինի առաջարկություններով լի և վստահեցրեց, որ բոլոր առաջարկները մեկ առ մեկ կքննարկվեն և տեղ կգտնեն ռազմավարության նախագծում:Մարզպետի տեղակալը նաև շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին, ովքեր մասնակցել են ռազմավարության մշակման աշխատանքներին՝ ԵՄ խորհրդատվական խմբին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցներին, շահագրգիռ կառույցներին և հասարակական կազմակերպություններին: Նախագիծն ամբողջությամբ ներկայացրեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ, աշխատանքային խմբի ղեկավար Գուրգեն Հարությունյանը: Նա տեղեկատվություն տվեց նախագծի ուժեղ եւ թույլ կողմերի, հնարավորությունների ու սպառնալիքների մասին, ինչպես նաև ներկայացրեց նախագծում տեղ գտած մարզի սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակի վերլուծությունը, զարգացման հեռանկարները եւ գերակա ուղղությունները, մարզի տնտեսական առանձնահատկությունների ուժեղ եւ խոցելի կողմերը: 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության մեջ գերակա նպատակներ են նշվել արդյունաբերության և արտահանման խթանումը, զբոսաշրջության և ՏՀՏ ոլորտի, գյուղատնտեսության ու գյուղական տարածքների արդիականացումը, սննդի արդյունաբերության զարգացումն ու ՓՄՁ-ների ստեղծումը: Տավուշի մարզում առաջիկա տարիներին զարգացման ծրագրերը կիրականացվեն՝ նպատակ ունենալով խթանել գործազրկության ու աղքատության կրճատմանը, տարածքների համաչափ զարգացմանը, տնտեսության արդիականացմանն ու աճին, բնակչության կենսապայմանների բարելավմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:11:50