Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /2016թ. մայիսի 1-ի դրությամբ/ 16.05.2016

 Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2016թ. մայիսի 1-ի դրությամբ Տավուշի մարզում հաշվառված է 6317 աշխատանք փնտրող անձ /Իջևանում 2240,Դիլիջանում 2002, Բերդում 989, Նոյեմբերյանում 1086/: Զբաղվածության կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքի արդյունքում նրանցից 119-ը տեղավորվել են...

Ներկայացվեցին դիտարկման արդյունքները

Ներկայացվեցին դիտարկման արդյունքները 12.05.2016

  Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբը Համայնքների ֆինանսիստների միավորման և ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային աջակցությամբ իրականացնում է <<Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը>> ծրագիրը, որի շրջանակներում 2016-2019 թվականներին իրականացնում է ՀՀ բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մի քանի օրենքներով նախատեսված պարտադիր գործառույթների դիտարկում-հսկողություն: Ծրագրի նպատակն է խթանել հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, կառավարման...

Բաց դռների օր Իջևանի պոլիկլինիկայում

Բաց դռների օր Իջևանի պոլիկլինիկայում 11.05.2016

Նախապես հայտարարված ժամանակացույցի համաձայն Իջևանի պոլիկլինիկայում ,,Աստղիկ,, ԲԿ-ի մասնագետները անվճար ընդունելություն են կազմակերպել: Երկու օրվա ընթացքում ԲԿ-ի սրտաբանը, նյարդաբանը, էնդոկրինոլոգը, գինեկոլոգը, քիթ-կոկորդ-ականջաբանը, ուրոլոգը, վնասվածքաբանը, սոնոգրաֆիստը և անոթաբանը ընդունել են 672 այցելուի: Առավել շատ հաճախորդներ՝ 215 մարդ, եղել են սրտաբանի մոտ, կատարվել են նաև 139 սոնոգրաֆիկ հետազոտություններ: Տեղում մասնագետներն այցելուներին ապահովել են խորհրդատվությամբ և տվել են...

Հայտարարություն 11.05.2016

 2016 թվականի մայիսի 11-ից 25-ը <<Հայկական ակնաբուժության նախագիծ>> բարեգործական հիմնադրամը <<Լույս հայի աչքերին>> ծրագրի շրջանակներում աչքի անվճար զննումներ և վիրահատություններ է իրականացնելու Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի բնակչության համար: Աչքի անվճար զննումներն իրականացվելու են հետևյալ գրաֆիկով` մայիսի 11-ին Ներքին Կարմիրաղբյուրում, մայիսի 12-ին Տավուշում, մայիսի 13-ին Նավուրում, մայիսի 17-ին Մովսեսում, մայիսի 18-ին Պառավաքարում, մայիսի 19-ին Արծվաբերդում,...

Հաղթեց Հովքի միջնակարգ դպրոցի թիմը

Հաղթեց Հովքի միջնակարգ դպրոցի թիմը 10.05.2016

 Առաջին օգնության, ռիսկերի քարտեզագրման, բնական խոչընդոտների հաղթահարման, արտակարգ իրավիճակներում գործելու վարքականոնների իմացության և հմտություններին տիրապետելու իսկական ստուգատես էր օրերս Դիլիջանի քաղաքային զբոսայգում անցկացված մրցույթը, որը կրում էր «Կյանքի հմտություններ» խորագիրը: Միջոցառումը նախաձեռնել էր «ՕքսԵՋեն» հիմնադրամն իր երկու գործընկեր կազմակերպությունների՝ ԱԻՆ կամավորական «Լոռէ» փրկարար ջոկատի և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հետ...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 09.05.2016

 Սիրելի հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի վետերաններ, զինվորներ ու սպաներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 9-ի` Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի. այն նշանավորվում է ոչ միայն երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակով, որի կերտման գործում խորհրդային երկրի մյուս ժողովուրդների հետ իր անուրանալի ավանդն ունեցավ նաև հայ ժողովուրդը, այլև մեր ժողովրդի համար շատ թանկ ու նվիրական մեկ այլ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 14:59:22