Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր

21.07.2016

  2016 թվականի հուլիսի 21-ին Տավուշի մարզպետարանում ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր ՀՀ Տավուշի մարզպետարանի, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի և <<ՕքսԵՋեն>> երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի միջև: Հուշագիրն ստորագրեցին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը և <<ՕքսԵՋեն>> երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Ստեփանյանը: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը, համապատասխան ոլորտների պատասխանատուներ: Հուշագիրը վերաբերում է Տավուշի մարզի համայնքների դիմակայունության բարձրացման, գյուղատնտեսության զարգացման և աղետների ռիսկերի նվազեցման ոլորտներում համագործակցությանը: Իր խոսքում Մարգարիտա Հակոբյանը կարևորեց սահմանամերձ Տավուշի մարզում համայնքների տնտեսական զարգացումն ու դիմակայունության բարձրացումը և այդ նպատակով գյուղատնտեսության զարգացման ու աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի շարունակականությունը, որը կապահովվի առաջիկա երեք տարիների համագործակցությամբ: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անունից շնորհակալություն հայտնեց ՕՔՍՖԱՄ-ին մարզի գյուղատնտեսության ոլորտում իրականացրած արդյունավետ ծրագրերի համար` համոզմունք հայտնելով, որ համագործակցությունն այսուհետ ևս կլինի ակտիվ, իսկ համայնքների կայուն զարգացման գործում կարևորեց պետական, հասարակական և միջազգային կառույցների համագործակցությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57