Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցային կենտրոնի բացում Դիլիջանում

18.07.2016

 Դիլիջանում բացվեց Դիլիջան-Օրրան մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցային կենտրոն: Կենտրոնն ստեղծվել է «Սոսե» հասարակական կազմակերպության՝ «ՀՀ մարզերում աղքատության նվազեցումը՝ տուրիզմի ներդրման միջոցով» ԵՄ ծրագրի շրջանակներում: Դիլիջան-Օրրան մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցային կենտրոնում բոլոր ծառայությունները մատուցվելու են տեղի բնակչության կողմից: Բացի հանգստից Դիլիջան-Օրրանում հյուրերը կարող են սովորել հայկական պարեր, ավանդական խաղեր, գորգագործություն, կավագործություն, հայկական խմիչքների պատրաստում և այլն:
 Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը: Շնորհավորելով արարողության մասնակիցներին կենտրոնի բացման կապակցությամբ, նա մասնավորապես ասաց. «Մեզ համար չափազանց կարևոր են նման նախաձեռնությունները, քանի որ դրանք զգալի առաջընթաց են մեր փոքր երկրի համար: Մենք անվանում ենք մեր երկիրը թանգարան բաց երկնքի տակ՝ միայն հաշվի առնելով մեր անցյալի ժառանգությունը: Մեր գործն այդ ժառանգությունն ավելացնելն է: Այս կենտրոնը զբաղված է այդ գործով: Մենք ունենք ինքնատիպ մշակույթ և ինքնատիպ քաղաքականություն, որը մեզ հազարամյակների միջով բերել և հասցրել է մինչ այսօր»: Վարդան Ալեքսանյանը կենտրոնի բացումը կարևորեց նաև տնտեսության զարգացման տեսանկյունից: Նրա խոսքերով` զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ ավելանում են նաև աշխատատեղերը, ինչը շատ կարևոր է մարզի բնակչության համար:
  Դիլիջան-Օրրան մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցային տունը նմանատիպ երկրորդ կենտրոնն է Հայաստանում: Առաջինը բացվել է Լոռիում:
  Կենտրոնն արդեն իսկ պատրաստ է ընդունել իր առաջին հյուրերին: Այն ոչ միայն առաջարկում է հայկական մշակույթին ծանոթանալու վարպետաց դասեր, այլև ունի գիշերակացի հնարավորություն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03