Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օրակարգում սքրինինգային հետազոտությունների ընթացքն էր

16.05.2017

Այսօր Տավուշի մարզպետարանում, <<Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և վերահսկում>> ծրագրի շրջանակներում իրականացվող սքրինինգային հետազոտությունների վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին մարզի առողջապահական հաստատությունների տնօրենները և հետազոտությունների անցկացման պատասխանատուները: Քննարկումը վարում էր ՀՀ առողջապահության նախարարության ,,ԱԾԻԳ,, պետական հիմնարկի առողջության առաջնային պահպանման օղակի բաղադրիչի համակարգող Երվանդ Էլիբեկյանը:
Հայաստանի Հանրապետությունում <<Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և վերահսկում>> ծրագրի շրջանակներում իրականացվող սքրինինգային հետազոտությունները՝ ուղղված զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանը, մեկնարկել են դեռևս 2015 թվականից: Տավուշի մարզպետարանում կազմակերպված հերթական հանդիպումը նպատակ ուներ քննարկել մինչև հիմա կատարած աշխատանքները՝ հաստատությունների կողմից ներկայացված հետազոտությունների արդյունքները և պլանավորել ու ակտիվացնել հետագա անելիքները:
Եռամյա ծրագրի շրջանակում նախատեսվել էր Տավուշի մարզում հիպերտոնիայի և շաքարային դիաբետի սքրինինգային հետազոտությունների մեջ ընդգրկել 28 000 բնակչություն 35-68 տարիքային խմբից և իրականացնել 12 600 հետազոտություն /ՊԱՊ թեստ/ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով:
Ինչպես ներկայացվեց քննարկման ժամանակ, ծրագրի մեկնարկից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզում արդեն իրականացվել է 4774 ՊԱՊ թեստի հետազոտություն, 19898 քաղաքացիների մոտ իրականացվել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սքրինինգ և 15481 քաղաքացու մոտ որոշվել է արյան մեջ գլյուկոզի մակարդակը, իսկ հղիության 36-38 շաբաթական ժամկետում իրականացվել է 1112 մեզի և արյան երրորդ հետազոտություն:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:31:25