Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առողջապահական թեմայով դասընթաց

18.05.2017

 Այսօր Տավուշի մարզպետարանում Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ ներկայացուցիչներն անցկացրին առողջապահական թեմայով դասընթաց, որին մասնակցում էին մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուներ, ընտանեկան բժիշկներ ու մանկաբույժներ: <<Երեխաների առողջության արդի հարցերը>> թեմայով դասընթացը բացեց ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը, որից հետո ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավարի օգնական Աէլիտա Սարգսյանը ներկայացրեց <<Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում>> ծրագիրը: Դասընթացի օրակարգում ներառված էին նաև քննարկվող թեմայից բխող զեկույցներ, ինչպես <<Երեխայի զարգացում: Զարգացման հապաղումների վաղ հայտնաբերում: Վաղ միջամտություններ>>, <<Բժշկական գենետիկայի կլինիկական նշանակությունը>> , <<Կանխարգելիչ պատվաստումներ: Դրանց իրականացման ժամանակակից մարտահրավերները>> , <<Շնչառական համակարգի պաթոլոգիաներ: Մուկովիսցիդոզ>> , <<Սակավարյունություն>> և այլն: Դասընթացի ավարտին մասնակիցները լրացրին դասընթացի գնահատման հարցաթերթիկ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57