Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ծրագրի ներկայացում 27.07.2016
Այսօր Տավուշի մարզպետարանում ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղը և <<ՕքսԵՋեն>> երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրին ,,ՀՀ Տավուշի մարզի փոքր ֆերմերային տնտեսությունների հզորացում՝ գյուղատնտեսական կոոպերատիվների և արժեշղթաների զարգացման միջոցով,, ծրագրի 2-րդ փուլում նախատեսված աշխատանքները: Ծրագրի շնորհանդեսին ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Վարդան Ալեքսանյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա...
Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, ոստիկանության, զբաղվածության պետական ծառայության գործակալության Իջևանի կենտրոնի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման թեման էր <<Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտի օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան>>: Թեմայի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ...

Ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր 21.07.2016
2016 թվականի հուլիսի 21-ին Տավուշի մարզպետարանում ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր ՀՀ Տավուշի մարզպետարանի, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի և <<ՕքսԵՋեն>> երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի միջև: Հուշագիրն ստորագրեցին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը և <<ՕքսԵՋեն>> երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Ստեփանյանը:...

Հանդիպում Տավուշի մարզպետարանում 21.07.2016
Այսօր՝ հուլիսի 21-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ԱՄՆ սենատի պատվիրակությանը՝ Թոմաս Գոֆֆուսի ղեկավարությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Ներկա էին նաև մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Վարդան Ալեքսանյանը, աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը, մարզպետարանի ստորաբաժանումների և համայնքների ղեկավարներ: Պատվիրակության այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ սահմանամերձ մարզի այն...

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 18.07.2016
Հարգելի տավուշցիներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական համայնքում` «Մալիբու» սրճարանի հարևանությամբ, նախատեսվում է վերսկսել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպումը: 2016 թվականի հուլիսի 23-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառներին և Երևան քաղաքի...

Մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցային կենտրոնի բացում Դիլիջանում 18.07.2016
Դիլիջանում բացվեց Դիլիջան-Օրրան մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցային կենտրոն: Կենտրոնն ստեղծվել է «Սոսե» հասարակական կազմակերպության՝ «ՀՀ մարզերում աղքատության նվազեցումը՝ տուրիզմի ներդրման միջոցով» ԵՄ ծրագրի շրջանակներում: Դիլիջան-Օրրան մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցային կենտրոնում բոլոր ծառայությունները մատուցվելու են տեղի բնակչության կողմից: Բացի հանգստից Դիլիջան-Օրրանում հյուրերը կարող են սովորել հայկական պարեր, ավանդական խաղեր,...


