Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում Տավուշի մարզպետարանում

17.10.2016

 <<Աջակցություն քրեական արդարադատության և քրեակատարողական համակարգի բարեփոխումներին>> ծրագրի շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում <<Անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելման հնարավորությունները տեղական սոցիալական պլաններ ստեղծելու միջոցով>> թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, սոցիալական ոլորտի պատասխանատուներ, ոստիկանության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպումը բացեց Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը: Ողջույնի իր խոսքում մարզպետի տեղակալը կարևոր համարեց անչափահասների հետ տարվող աշխատանքները մեր հասարակության ներդաշնակ զարգացման համար, ինչպես նաև ուշադրությունն ու հոգատարությունը երեխաների նկատմամբ, իսկ աշխատանքներին մաղթեց արդյունավետ ընթացք: ՀՕՖ-ի ԵԱՀԿ գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը նշեց, որ մշակվել է ռազմավարական ծրագիր, որտեղ կիրառվել է նոր մեթոդաբանություն, այն է՝ երեխան նախ և առաջ պետք է պաշտպանված լինի ընտանիքում և համայնքում: Նա Բերդի վերականգնողական կենտրոնի օրինակով անդրադարձավ նաև տեղական սոցիալական պլաններում հանցագործության կանխարգելման ծրագրերի ներառմանը: Կարևորելով քննարկվող թեման՝ ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն էլ ընդգծեց այն միտքը, որ անչափահասների հետ պետք է տարվի համալիր աշխատանք և այդ գործընթացում կարևոր համարեց վերականգնողական կենտրոնի ստեղծումը: Այնուհետև ծրագրի փորձագետ Տաթևիկ Ղարիբյանը ամփոփ ներկայացրեց անչափահասների հանցավորության կանխարգելման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագիրը և դրանից բխող միջոցառումները: Հանդիպման ավարտին հարց ու պատասխանի ձևով ծավալվեց ակտիվ քննարկում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09